Հայերեն | Русский | English

Ո ՞ր հիվանդությունների ժամանակ է հանդիպում ականջներում խշշոցի (սուլոցի) զգացողությունը.

  1. Ներքին ականջի (լսողական նյարդի) ախտահարումների`նևրիտի դեպքում.

    1.1    որպես շնչառական համակարգի սուր վիրուսային ինֆեկցիաների/ հիվանդությունների հետևանք,

    1.2    օտոտոքսիկ (լսողական նյարդի վրա բացասական ներգործություն ունեցող) հակաբիոտիկների կիրառման հետևանքով (ամինոգլիկոզիդներ-գենտամիցին, ստրեպտոմիցին),

    1.3    գլխուղեղի անոթների աթերոսկլերոտիկ ախտահարման, հիպերտոնիկ հիվանդության պատճառով,

    1.4    բարձր կտրուկ ձայների հետևանքով (կրակոց, բղավոց),

    1.5    լսողական նյարդի ուռուցքների դեպքում,

  2. Միջին ականջի ախտահարումների դեպքում.

    2.1    միջին ականջի էկսուդատիվ բորբոքման հետևանքով,

    2.2    թմբկաթաղանթի վնասվածքի դեպքում,

    2.3    ականջի տարրերում ոսկրային հյուսվածքի ներաճի (օտոսկլերոզ) հետևանքով,

    3.    Արտաքին ականջի ախտահարումներ դեպքում.

    3.1    ծծմբային խցանի դեպքում,

    3.2    օտար մարմնի առկայության դեպքում:

Ինչու՞ են ոտքի երակները դառնում արտահայտիչ

Անոթային աստղիկների առաջացման պատճառները բազմաթիվ են.

  1. ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը,
  2. հղիությունը,
  3. ավելորդ քաշը,
  4. երակների վարիկոզ լայնացումը,
  5. ժառանգական նախատրամադրվածությունը,
  6. կտրուկ նիհարելը,
  7. վնասակար սովորությունները` ծխամոլությունը և ալկոհոլիզմը:


Ինչպե̑ս պայքարել նման անհրապույր անոթային դրսևորումների դեմ.

  1. առաջին հերթին պետք է դիմել համապատասխան մասնագետի ( անոթաբանի), որը Ձեր գանգատների և հետազոտության արդյունքների հիման վրա ճիշտ կախտորոշի և կնշանակի համապատասխան բուժում,
  2. պետք է անցնել անոթների ուլտրաձայնային դուպլեկսային հետազոտություն,
  3. ինքնաբուժմամբ չզբաղվել:

 

Ինչու՞մ է կայանում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի առավելությունը:

ՄՌՏ-ն հաճախ կիրառվում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանների, ողնաշարի և ոսկրամկանային համակարգի, ներքին օրգանների հետազոտությունների ժամանակ: Այս հետազոտությունները հնարավորություն են տալիս գնահատել օրգանների կառուցվածքը, հայտնաբերել զարգացման արատները, վնասվածքային փոփոխությունները, ուռուցքները և այլն: ՄՌՏ-ն հատկապես լայն կիրառում է ստացել նյարդաբանության և նյարդավիրաբուժության մեջ, քանի որ այս հետազոտությունը թույլ է տալիս «տեսնել» գլխուղեղի նույնիսկ հին վնասվածքները: ՄՌՏ-ի օգնությամբ հետազոտում են բոլոր օրգաններն ու հյուսվածքները, բացառությամբ թոքերից և աղիներից, քանի որ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը «չի տեսնում» սնամեջ օրգանները: Բացի այդ, ՄՌՏ-ն զգայուն է աղիների գալարակծկանքի նկատմամբ և տալիս է ցածր որակի պատկերներ:
Ժամանակային առումով ՄՌՏ-ն ավելի երկարատև հետազոտություն է քան արդեն սովորական դարձած ՈՒՁՀ-ն: - See more at: http://ultraimaging.am/hy/news.aspx?news=all&newsID=13#sthash.gD2xdi0F.dpuf

Քանի որ սրտի ուլտրաձայնային հետազոտությունն արտացոլում է ներքին օրգանների

Քանի որ սրտի ուլտրաձայնային հետազոտությունն արտացոլում է ներքին օրգանների կառուցվածքային առանձնահատկությունները, այն հիմնականում ուսումնասիրում է սրտի անատոմիան, սրտի տարբեր հիվանդությունները: Սրտի ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է նաև ուսումնասիրել ու գնահատել սրտի աշխատանքը կծկման ժամանակ, ինչպես նաև` արյան հոսքի արագությունը անոթներում և սրտի խոռոչներում:

ԼՈՒՐԵՐ

«Մե´կ էլ ,մե´կ էլ մի զարկ տվեք․․․»    Հակոբ Հակոբյան                                               Հիվանդին հաճախորդի, իսկ բժշկին սպասարկողի վերածելը գերխնդիր է: Դա շատ կարևոր է, քանի որ այդ դեպքում նրանց միջև պարբերաբար կծագեն նման փոխհարաբերություններին բնորոշ...

կարդալ ավելին »

Առողջապահության նախարարությունից ստացանք ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը։ Զուգադիպություն է...

կարդալ ավելին »