Հայերեն | Русский | English

Ողնաշարի ՄՌՏ-ն հետազոտության ճշտգրիտ և հստակ արդյունքի երաշխիք

2016-04-02

Ողնաշարի գործունեության հետ կապված խնդրի գրագետ ախտորոշման նպատակով մասնագետները պացիենտներին խորհուրդ են տալիս կատարել համակարչային տոմոգրաֆիա (ՀՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ): Հետազոտության այս երկու տեսակները համարվում են ամենատարածվածը և հուսալին, քանի որ նրանց իրականացման համար կիրառվում են ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներ: Այնուամենայնիվ, ՄՌՏ-ն դիտարկվում է որպես առավել ճշգրիտ ախտորոշիչ եղանակ, որը հնարավորություն է տալիս ախտորոշել այս կամ այն հիվանդությունը վաղ շրջանում:


ՄՌՏ-ն թույլ է տալիս ախտորոշել ողնաշարի ամենատարբեր հիվանդությունները և առավել մանրամասն ցուցադրել խնդրի առանձնահատկությունները: Ողնաշարի մագնիսառեզոնանսային շերտագրության առավելություններն են.

 

  • ախտորոշումն իրականանում է ոչ միջամտական եղանակով, ինչպես նաև, հետազոտության ընթացքում օրգանիզմի վրա իոնիզացնող ճառագայթում չի ազդում,

  • ՄՌՏ հետազոտության արդյունքում բժիշկը ստանում է օրգանների և հյուսվածքների  հստակ պատկերներ, որոնք գործնականում անհնար է ստանալ՝ կիրառելով այլ եղանակներ,

  • շերտագրության տվյալ տեսակի օգնությամբ հնարավոր է ախտորոշել նույնիսկ ամենաբարդ հիվանդությունները, որոնք ՀՏ-ով պարզապես հնարավոր չէ հայտնաբերել,

  • ողնաշարի ամենաչնչին փոփոխությունները դառնում են տեսանելի, ինչը կարևոր է, քանի որ սկսվող ախտաբանությունը կարող է հետագա լուրջ խնդիրների պատճառ դառնալ,

  • ախտորոշման այս եղանակն արդիական է հետվիրահատական շրջանում, քանի որ հնարավորություն է տալիս գնահատել սպիների վիճակը:


Անհրաժեշտ է նշել, որ ՄՌՏ-ի ժամանակ կիրառվող կոնտրաստ նյութերը, դեպքերի մեծամասնությունում, ալերգեն չեն, այդ պատճառով համարվում են առողջության համար բացարձակապես անվտանգ: Այնուամենայնիվ, դժվար է կանխատեսել օրգանիզմի ռեակցիան, այդ պատճառով՝ ռիսկը բացառելու նպատակով, ցանկալի է նախապես իրականացնել ալերգաբանական թեստեր:


Նշված գործողության նախապատրաստման գործընթացում որևէ սննդակարգի կամ սննդի սահմանափակման անհրաժեշտություն չկա: Միակ բանը, որին արժե ուշադրություն դարձնել, դա պացիենտի հագուստի կամ մարմնի վրա մետաղական կամ մագնիսական առարկաները (վզնոց, օղեր, մատանիներ և այլն) բացառելն է: Որպեսզի ՄՌՏ հետազոտության արդյունքը ստացվի հստակ և առավելագույն հասկանալի, հետազոտվողը պետք է գտնվի հանգստի վիճակում, այդ պատճառով անհրաժեշտ է դրական տրամադրվել և չանհանգստանալ, չէ՞ որ հետազոտությունն անցավ է և առողջության համար` անվտանգ: ՄՌՏ ախտորոշում իրականացնում են միայն մասնագիտացված հաստատությունները, որոնք ունեն անհրաժեշտ արտոնագիր և սարքավորումներ:

2016-04-02

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »