Հայերեն | Русский | English

Գլխուղեղի և նրա անոթների համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ)

2016-05-06

Գլխուղեղի և նրա անոթների համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) ախտորոշիչ հետազոտություն է՝ ռենտգեն ճառագայթների կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ուղեղի ներքին կառուցվածքներն ու անոթները:

ՀՏ-ի ժամանակ ստացված պատկերները կարող են լինել երկու հարթությամբ, ինչպես նաև հնարավոր է ստանալ եռաչափ պատկեր: Այս տեղեկատվությունը կարելի է դիտել համակարգչի մոնիտորի վրա, տպել ժապավենի, սեղմասկավառակի (CD) կամ DVD-ի վրա:

Ուղեղի և արյունատար անոթների ՀՏ-պատկերը, որպես կանոն, ավելի մանրամասն տեսանելիություն են ապահովում, քան ավանդական ռենտգենյան ճառագայթները:

Ուղեղի և անոթների ՀՏ-ն հնարավորություն է տալիս ախտորոշել.

  • գլխի վնասվածքներով հիվանդների մոտ գլխուղեղի վնասումն ու գանգի կոտրվածքը,
  • անևրիզմայի պատռվածքով պայմանավորված արյունահոսությունները,
  • արյան մակարդուկները կամ արյունահոսությունը` կապված գլխուղեղի կաթվածի հետ,
  • հիդրոցեֆալիայով հիվանդների մոտ ուղեղի խոռոչների (փորոքների) մեծացումը,
  • գանգի զարգացման արատներ կամ հիվանդություններ,
  • ուղեղի ուռուցքներ:


Համակարգչային տոմոգրաֆիայի հետ միասին հնարավոր է իրականացնել նաև գլխուղեղի և անոթների ՀՏ-անգիոգրաֆիա, որի դեպքում իրականացվում է հատուկ ռենտգեն-կոնտրաստ նյութի ներմուծում:

Հետազոտության համար հատուկ նախապատրաստում չի պահանջվում, սակայն դեղերի նկատմամբ ալերգիայի առկայության դեպքում, հատկապես յոդ պարունակող, անհրաժեշտ է բժշկին նախազգուշացնել:

2016-05-06

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »