Հայերեն | Русский | English

ՄՌՏ. ինչպես ստանալ ամենակարևոր նկարը

2016-07-15

Բուժման հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է ճիշտ ախտորոշմամբ: Հետազոտության ամենաարդյունավետ եղանակներից մեկն այսօր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան է (ՄՌՏ):

Ցավի առաջացման դեպքում երբեմն չի հաջողվում պարզել նրա պատճառը: Որպեսզի ամեն ինչ հերթականությամբ չբուժել, անհրաժեշտ է ճշգրիտ հետազոտություն իրականացնել: ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս կարճ ժամանակում հայտնաբերել ախտաբանությունների մեծ սպեկտր, որոնք կարող են առաջանալ ուռուցքային հիվանդությունների, վնասվածքների կամ բնածին արատների հետևանքով: Ստացված արդյունքները հնարավորություն են տալիս արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել հիվանդին:

Կարելի է ՄՌՏ ախտորոշում իրականացնել հաճախակի կրկնվող գլխացավերի դեպքում: Այս հետազոտությամբ կարելի է հայտնաբերել գլխուղեղի աշխատանքի նույնիսկ ամենափոքր շեղումները: Վնասվածքները, հայմորիտները, օտիտները հաճախ առանց հետևանքի չեն անցնում, և շեղումների ժամանակին հայտնաբերումը առողջության արդյունավետ վերականգնման ուղի է:

Երբեմն մարդիկ հրաժարվում են այս հետազոտությունից՝ համարելով, որ այն անվտանգ չէ: Դա մոլորություն է:

Տոմոգրաֆի ազդեցությունը կարելի է համեմատել միկրոալիքային վառարանի կամ բջջային հեռախոսի ազդեցության հետ:

Չնայած ՄՌՏ-ն առողջության համար ռիսկային չէ, այնուամենայնիվ, սահմանափակումներ գոյություն ունեն: Օրինակ, հետազոտության այս տեսակը խորհուրդ չի տրվում իրականացնել հղի կանանց, օրգանիզմում օտար մարմինների առկայության դեպքում, ինչպես նաև 120 կգ-ից ավելի քաշ ունեցող մարդկանց:

2016-07-15

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »