Հայերեն | Русский | English

Հարգելի գործընկերներ

2018-07-18

Տեղեկացնում ենք, որ ս․թ․սեպտեմբերի 1-ին «Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնում կայանալիք պրոֆեսորներ Մաթիաս Պրոկոպի և Միխայել Լանիադոյի մասնակցությամբ սեմինարի գրանցման, ինչպես նաև ողջամիտ և խաղաղասեր առաջարկների ժամկետն ավարտվել է։ Լրիվ անսպասելի և մեր բնագավառի հետ գրեթե կապ չունեցող աղբյուրից ստեղծվել է նոր հնարավորություն, որը, հավանական է, թույլ կտա անակնկալ մատուցել կլինիկական օրդինատորներին։

Ստորև ներկայացնում ենք սեմինարի ծրագիրը․

 

«Թոքերի պարենքիմայի փոփոխություններն ըստ Ֆլեշների դասակարգման և դրանց ախտորոշումը ժամանակակից մեթոդներով։ Միջողային սկավառակների դեգեներատիվ ճողվածքները և դրանց արտահայտվածության դասակարգումը։»

09։00-09։50- Մասնակիցների գրանցում

09։50-10։00- Բացման խոսք Արամ Քոչարյան

10:00-10:10- Ի՞նչ են ուզում լսել նյարդաբանները և նեյրովիրաբույժները ռադիոլոգից միջողային սկավառակների դեգեներացիայի և ճողվածքների մեկնաբանությունը և եզրակացությունն ընթերցելիս: Պրոֆեսոր Ռուբեն Վիկտորի Ֆանարջյան, Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, ԱՆ գլխավոր նյարդավիրաբույժ:

10։10-10։45- Դասախոսություն․ «Միջողային սկավառակների դասակարգումն ըստ ԱՄՆ–ի չորս Ասոցիացիաների վերջին նոմենկլատուրայի։» Միխայել Լանիադո, Դրեզդեն, Գերմանիա

10։45-11։30- Գործնական ինտերակտիվ պարապմունք․ «Ապացուցողական բժշկության վրա հիմնված ճողվածքների արտահայտվածության աստիճանի գնահատումը և դրանից կախված բուժման մոտեցումը» Միխայել Լանիադո, Դրեզդեն, Գերմանիա

11։30-12։00- Սուրճի ընդմիջում

12:00-12:10- Ի՞նչ են ուզում լսել թոքաբանները ռադիոլոգից թոքերի պարենքիմայի ախտահարման մեկնաբանությունը և եզրակացությունն ընթերցելիս: Միքայել Զախարի Նարիմանյան, ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, ԱՆ գլխավոր թերապևտ:

12։10-12։45- Դասախոսություն «Թոքերի պարենքիմայի փոփոխություններն ըստ Ֆլեշների դասակարգման և դրանց ախտորոշումը ժամանակակից մեթոդներով։» Մաթիաս Պրոկոպ, Նիյմեգեն, Նիդերլանդներ

12։45-13։30- Գործնական ինտերակտիվ պարապմունք․ «Թոքերում հայտնաբերված
փոփոխությունների մեկնաբանությունը և դիֆդիագնոստիկան» Մաթիաս Պրոկոպ,
Նիյմեգեն, Նիդերլանդներ

13։30-14։25- Ճաշի ընդմիջում

14։25-15։00- Դասախոսություն «Թոքերի պարենքիմայի փոփոխություններն ըստ Ֆլեշների դասակարգման և դրանց ախտորոշումը ժամանակակից մեթոդներով։» Մաթիաս Պրոկոպ, Նիյմեգեն, Նիդերլանդներ /շարունակություն/

15։00-15։45- Գործնական ինտերակտիվ պարապմունք․ «Թոքերում հայտնաբերված փոփոխությունների մեկնաբանությունը և դիֆդիագնոստիկան» Մաթիաս Պրոկոպ, Նիյմեգեն, Նիդերլանդներ /շարունակություն/

15։45-16։00- Ավարտական խոսք

Գլխավոր հովանավոր- Philips Healthcare / Ռուսաստան

Հովանավոր- General Electric Armenia

Հարցերի դեպքում դիմել․

E-mail: info@ultraimaging.am

www.ultraimaging.am

2018-07-18

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »