Հայերեն | Русский | English

Ախտորոշման նոր համակարգ է մշակել Samsung Electronics ընկերությունը

2015-02-15

Samsung Electronics ընկերության ինժեներների խումբը Creativity Lab (C-Lab) կորպորատիվ լաբորատորիայի հիման վրա սարք է մշակել, որն ուղեղի ալիքների միջոցով ախտորոշում է կաթվածները: Սարքավորումը սենսորներով գլխարկ է, իսկ սենսորները ստացված տվյալներն ալգորիթմների են վերածում: Դրանք ընկալում է ծրագիրը, որն օգնում է հետեւել ուղեղի ալիքներին: Տվյալ ծրագիրը կարելի է սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի մեջ տեղադրել սեփական առողջական վիճակի կանոնավոր ստուգում կատարելու համար, պատմում է CTV News-ը:

Այսինքն՝ հնարավոր է անոմալիաներն ավելի շուտ գրանցել, քան դրանք ծանր կաթվածի կամ էլ նկատելի ախտանշանների կվերածվեն: Ուղեղի ալիքները վերլուծելու համար 15 րոպե է պահանջվում: Samsung-ի ներկայացուցիչների խոսքով իրենց մշակած սարքավորումը շատ ավելի արագ է, քան հիվանդանոցային տարբերակը:

Ռետին հիշեցնող նոր գերհաղորդիչ նյութի շնորհիվ գլխարկի սենսորներն աչքի են ընկնում բարձր ճշգրտությամբ եւ զգայունությամբ: Նոր նյութը նաեւ թույլ է տալիս սենսորները գլխի աքսեսուարների, ակնոցի վրա տեղադրել:

2015-02-15

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »