Հայերեն | Русский | English

Համակարգչային նոր ծրագիրը կարող է երկու օրում հայտնաբերել քաղցկեղի աղբյուրը

2015-10-19

Գիտությունը բավականին հեռու է գնացել քաղցկեղի ուսումնասիրման գործում, սակայն մարդն առաջվա պես կարող է հիվանդանալ դրանով, եւ ոչ-ոք չի իմանա, թե  որ օրգանից է սկսվել հիվանդությունը։ Գիտության մեջ դա կոչվում է անհայտ ծագմամբ քաղցկեղ։ Դա վերաբերում է քաղցկեղի դեպքերի 3-5 տոկոսին, ընդ որում՝ ո՛չ միայն տղամարդկանց, այլեւ՝ կանանց քաղցկեղին։

Այժմ DTU Systems Biology-ի մասնագետները համակարգչային   TumorTracer ծրագիր են ստեղծել, որն իր մեջ միավորում է համակարգչային եւ գենետիկական տեխնոլոգիաները, որի միջոցով հնարավոր է երկու օրվա ընթացքում 85 տոկոս ճշգրտությամբ հայտնաբերել քաղցկեղի աղբյուրը։ Ծրագիրն ուսումնասիրում է մետաստազներ ունեցող հիվանդների հյուսվածքները եւ պարզում, թե քաղցկեղը որտեղ է սկսվել եւ որ օրգանն է առաջինը վնասվել։ Դա բժիշկներին օգնում է որոշել, թե որ օրգանից է պետք սկսել բուժումը եւ թե ինչպիսի բուժում է անհրաժեշտ։ Այդ ամենն, իհարկե, բարելավում է հիվանդի բուժվելու հավանականությունը։

Ինչպես նշել է DTU Systems Biology-ից բժիշկ Արոն Էկլունդը, ապագայում քաղցկեղի աղբյուրը հայտնաբերելու համար անհրաժեշտ ժամանակը կկրճատվի։ Այժմ հետազոտողներին երկու օր է անհրաժեշտ բիոփսիայի արդյունքները ստանալու համար, սակայն ապագայում այդ ժամանակը կկրճատվի։

Հետազոտողի խոսքով, համոզվելու համար, որ մեթոդը հավաստի է, այն հազարավոր անգամներ փորձարկել են հիվանդների վրա, որոնց պարագայում հայտնի չէր, թե որ օրգանն է առաջինը վնասվել։  Այժմ այն փորձարկում են արդեն այն հիվանդների վրա, որոնց պարագայում բժիշկներին առայժմ չի հաջողվել պարզել, թե որն է եղել առաջնային ուռուցքը ։

2015-10-19|Աղբյուրը: 1in.am

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »