Հայերեն | Русский | English

Մեր կարևոր իրադարձությունները

Երկու շաբաթ առաջ Չիկագոյում տեղի ունեցավ Հյուսիսամերիկյան Ռադիոլոգների Ասոցիացիաի ամենամյա հանդիպումը, որին կրկին անգամ մասնակցեցին "Ուլտրաիմիջինգ" ԲԿ-ի բժիշկները : Նոր գիտելիքներով զինված նրանք վերադարձել են Հայաստան:

 

 

 

_________________________________________________________________________________

«Ուլտրաիմիջինգ» բժշկական կենտրոնը անցկացրեց գիտելիքի օրվան նվիրված սեմինար՝ Պրոկոպի և Լանիադոյի մասնակցությամբ

«Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնի բժշկական տնօրեն, ՀՀ-ում ՄՌՏ-ի հիմնադիր Արամ Քոչարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին կայացավ գիտագործնական սեմինար՝ հանրահռչակ մասնագետներ, Եվրոպայի և ԱՄՆ-ի ռադիոլոգների կողմից ճանաչված առաջնակարգ փորձագետներ, տարբեր լեզուներով թարգմանված դասագրքերի և մենագրությունների, ինչպես նաև տեսությունների հեղինակներ, պրոֆեսորներ Նիդերլանդների Ռադբուդի համալսարանի ռադիոլոգիայի ամբիոնի վարիչ Մաթիաս Պրոկոպի և Գերմանիայի Դաշնության ռադիոլոգիական ասոցիացիայի նախկին նախագահ, Դրեզդենի համալսարանի ռադիոլոգիայի ամբիոնի վարիչ Միխայել Լանիադոյի մասնակցությամբ: Սեմինարը կրում էր «Հիշենք Բաբելոնը, խոսենք նույն լեզվով» խորագիրը:

«Ռադիոլոգները  ինչպես միմյանց հետ, այնպես էլ նյարդաբանների, թոքաբանների և այլ մասնագետների հետ հարկ է խոսեն նույն լեզվով»,- Արամ Քոչարյան

–   Բանն այն է, որ մեր  ռադիոլոգները մասնագիտացել են հիմնականում Հայաստանում, շատ քչերը նախկին Խորհրդային երկրներում և եզակիները՝ Եվրոպայում և առավել ևս ԱՄՆ-ում, ինչի պատճառով էլ հաճախ տարբերություններ են ծագում հետազոտությունների արդյունքների եզրակացությունները մեկնաբանելիս, և բուժող բժիշկը երբեմն չի կարողանում կողմնորոշվել, թե ինչի մասին է խոսքը, մինչդեռ աշխարհը վաղուց ահռելի միջոցներ է ծախսել ու մշակել չափորոշիչներ, որոնք համապատասխանում  են  ապացուցողական  բժշկության պահանջներին։
Այս սեմինարն ուղղված է նրան, որ մեր հարգարժան հյուրերը, ովքեր աշխարհում  համարվում են ծայրահեղ պահանջված մասնագետներ և դասախոսներ, մեզ ներկայացնեն իրենց փորձը և ո՛չ միայն… Նաև մեզ հաղորդակից դարձնեն աշխարհում ընդունված չափորոշիչներին, որոնց ներդրումը խիստ նվազեցնում է սխալվելու հավանականությունը։ Այդ չափորոշիչները կիրառելու դեպքում մեր եզրակացությունները կհամապատասխանեն վերոնշյալ ստանդարտներին, կդառնան համեմատելի և հասկանալի բոլորի համար։


Անշուշտ, վերապատրաստվելն արտասահմանում բավականին ծախսատար է:  Philips ընկերության հովանավորության շնորհիվ հրավիրելով հեղինակավոր մասնագետներին, փորձեցինք կոմպենսացնել այդ հանգամանքը և ուղիղ կապի միջոցով ծանոթացնել մեր գործընկերներին աշխարհում ընդունված մոտեցումներին։


Եվ կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց, քանի որ դասախոսությունների վերջում լսարանը գործնական պարապմունքների ժամանակ ակտիվորեն և շահագրգռված արձագանքում էր հարցադրումներին։
Չնայած կազմակերպման ընթացքում առընչվեցինք բազում խոչընդոտների, որոնց մասին «Մեդ-պրակտիկ»-ի ունկնդիրը քաջատեղյակ է, ինքը՝ սեմինարը և նրա արդյունքները գերազանցեցին մեր սպասումները։

«Սովորելու ընթացքում պետք չէ վախենալ սխալվելուց»,- Մաթիաս Պրոկոպ, բժիշկ-ռադիոլոգ, Ռադբուդի համալսարանի Ռադիոլոգիայի և Միջուկային բժշկության ամբիոնի պրոֆեսոր և վարիչ (Նիյմեգեն, Նիդերլանդներ)


–   Սեմինարի առաջին մասը վերաբերում էր նեյրոռադիոլոգիային, իսկ երկրորդ մասն ամբողջությամբ ընդգրկում էր  թոքերի հիվանդությունների ժամանակ ԿՏ հետազոտությունները: Դասախոսություններին հաջորդեցին պրակտիկ ինտերակտիվ պարապմունքները, որոնք հիմնված էին առօրյա օրինակների վրա։ Սկզբում լսարանը կաշկանդված էր։ Ես նրանց ասացի, որ իրենք սովորելու ընթացքում չպետք է վախենան սխալվելուց, քանի որ սխալը շտկելուց հետո նյութը գրեթե հիշվում է ամբողջությամբ և ունկնդիրները դարձան ավելի համարձակ և ծավալվեց երկխոսություն մենախոսության փոխարեն։

Առաջին անգամ եմ գտնվում Հայաստանում: Հայերը շատ հին պատմությունով ժողովուրդ են:

Ինձ հետաքրքիր է ծանոթանալ ժամանակակից  Հայաստանին: Հաճելի էր նաև սեմինարում տեսնել և՛ ավագ, և՛ երիտասարդ սերնդի բժիշկների: Սեմինարի կառուցվածքը ուներ յուրահատկություն, որը կապ էր ստեղծել ռադիոլոգների և այլ մասնագետների միջև, ինչը կարելի է կիրառել ավելի հաճախ։

«Նյարդաբաններին և թոքաբաններին պետք է պարզ լինի, թե մենք՝ ռադիոլոգներս, ի°նչ նկատի ունենք` հետազոտության արդյունքները մեկնաբանելիս և եզրակացությունները ձևակերպելիս»,- Միխայել Լանիադո, բժիշկ-ռադիոլոգ, Գերմանիայի Ռադիոլոգների միության նախկին նախագահ, Դրեզդենի համալսարանի ռադիոլոգիայի ամբիոնի վարիչ (Դրեզդեն, Գերմանիա)

–   Առաջին հերթին կարևորում եմ այն հանգամանքը, որ լսարանը պատրաստակամ էր նոր բաներ իմանալ, և ես հաճելիորեն զարմացած եմ, թե որքան մարդ է եկել այս սեմինարին և ինչքան էին իրենք ակտիվ։

Ինձ համար նաև հետաքրքիր է տեսնել, թե այլ երկրներում ինչպես է կայանում համագործակցությունը տարբեր մասնագետների միջև: Ցնցված եմ, լավ առումով, թե ի˜նչ բուռն քննարկում տեղի ունեցավ իմ դասախոսությունից հետո:

Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան: Անցյալ տարի եմ եղել Հայաստանում և սիրով համաձայնեցի կրկին գալ, քանի որ երկրի պատմությունը, տեսարժան վայրերը և  բժիշկ Քոչարյանի կազմակերպած միջոցառումները դրդում են դրան։

«Վիրաբույժներիս համար շատ կարևոր է ռադիոլոգների հետ փոխադարձ համագործակցության մեջ գտնվելը»,- Մամիկոն Եղունյան, բժիշկ-նյարդավիրաբույժ, «Էրեբունի» ԲԿ նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ՀՀ Նյարդավիրաբույժների ասոցիացիայի նախագահ


–   Նախ ասեմ, որ շատ ակտուալ էր այս միջոցառումը, որի առաջին մասում  քննարկվեցին ողնաշարային հիվանդությունները և նրանց ժամանակակից մեթոդներով՝ ՄՌՏ, ՀՏ, ախտորոշմանը վերաբերող հարցեր։ Դա, իհարկե՛, բուժման արդյունավետ ռազմավարություն մշակելու նախապայմանն է:


Մեզ` վիրաբույժներիս համար, շատ կարևոր է ռադիոլոգների հետ փոխադարձ համագործակցության մեջ գտնվել: Ինչու՞, որովհետև ռադիոլոգները մեզ տալիս են, ինչպես ես եմ ասում, «փարոսի նման ուղեցույց», որ կարողանանք ճիշտ ու համաչափ գործողություններ կատարել և ավելի մեծ ծավալով օգտակար լինենք մարդու առողջությանը:


Այսօր քննարկվում են ախտորոշման ընթացքում տարբեր մոտեցումներին վերաբերող հարցեր: Խոսքը ոչ թե բժշկի կողմից սխալների մասին է, այլ ռազմավարական, արմատական վերանայման կարիք ունեցող մոտեցումների, որոնք կարող են տարբերվել ռադիոլոգների տրված եզրակացություններում: Այդ առումով շատ հաճելի է, որ պարոն Քոչարյանը կազմակերպել ու հրավիրել է աշխարհահռչակ մասնագետների, որոնց մենագրերը և դասագրքերը ուղեցույց են հանդիսանում ուսանողների և բժիշկների  համար։

«Հայաստանում շատ մեծ վերելք ապրեց բժշկական իմիջինգը»,- Միքայել Նարիմանյան, բժիշկ-թոքաբան, պրոֆեսոր, ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ և ԵՊԲՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ


–   Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում շատ մեծ վերելք է ապրել բժշկական իմիջինգը, ախտորոշման ստանդարտները բարձր են, և դրանց պետք է համապատասխանեցնենք մեր բուժող բժիշկների գիտելիքներն ու ունակությունները, որ ստեղծվի ճիշտ, իրատեսական, արդյունավետ կապ ախտորոշիչ աշխատանքի և բուժական աշխատանքի միջև: Շատ անգամ այդ կապը, ցավոք, չեմ տեսնում, որովհետև այն ախտորոշումները, որոնք օգտագործում են ճառագայթային մասնագետները, երբեմն հակասում են բուժող բժիշկների իմացած դասակարգումներին: Եվ եթե խոսքն այսօր գնում է արձանագրությունների ակտիվ ներդրմանը,  բուժական գործում փոփոխություններ իրականացնելով, ապա նույնը պետք է լինի և ախտորոշիչ գործընթացում: Ես կողմնակից եմ ախտորոշիչ ալգորիթմների կիրառմանը: Իսկ այնպիսի հեղինակություն ունեցող մասնագետի դասախոսությունը, ինչպիսին է պրոֆեսոր Պրոկոպը, մեզ համար մեծ հետաքրքրություն է, շատ մեծ ուրախություն և, հուսով եմ, որ մեկ սեմինարով այս ամենը չի ավարտվի։

____________________________________________________________________________________

01.12.2017 «Ուլրտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնի պատվիրակությունը  մասնակցում է Չիկագոյում կայացող «RSNA-2017» կոնֆերանսին

«Ուլրտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնի պատվիրակությունը մասնակցում է Չիկագոյում «RSNA-2017»-ի շրջանակում ընթացող ռադիոլոգիայի ոլորտին նվիրված հերթական յոթօրյա դասընթացներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

15․08․2017 Եվրոպական Ռադիոլոգիական Դպրոցը (ESOR) Հայաստանում

Հունիսի 29-ին և 30-ին Երևանում անցկացվեցին Ռադիոլոգների Եվրոպական Դպրոցի  «Որովայնի խոռոչի հետազոտությունների ընդլայնված տեսապատկերումը» թեմայով դասընթացները, որին մասնակցեցին ու մասնագիտական փորձով կիսվեցին Հայաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից և Հունաստանից  ժամանած ռադիոլոգներ: Այդ կապակցությամբ զրուցեցինք տվյալ դասընթացի նախաձեռնող և կազմակերպիչ-համանախագահ, ՀՀ-ում Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հիմնադիր,  բժիշկ-ռադիոլոգ, «Ուլտրաիմիջինգ» կենտրոնի  բժշկական գծով տնօրեն, բ.գ.թ., Արամ Քոչարյանի հետ:

–   Պարոն Քոչարյան,  ի՞նչը դրդեց Ձեզ հրավիրել Եվրոպական Ռադիոլոգիական Դպրոցը Հայաստան և կազմակերպել այս դասընթացները։

–  Նախ և առաջ, ցանկացած երկրի համար դա պատվաբեր է; Սա ցույց է տալիս, որ տվյալ երկրի ռադիոլոգիական հանրությունը հասել է այն մակարդակի, որ ունակ է ընկալել և յուրացնել նման կարգի նյութ։ Երկրորդ դրդապատճառն եղել է այն, որ 20 տարիների ընթացքում, մասնակցելով տարբեեր երկրներում  տարեկան չորսից ավել վերապատրաստումների և կարճատև դասընթացների կանգ առա հենց այս կուրսերի  վրա և իզուր չէ, որ վերջին  տարիներին   մենք, «Ուլտրաիմիջինգ» կենտրոնի աշխատակիցներս, մասնակցել ենք ընդհանուր առմամբ 7 ESOR կուրսերի։ Գալիս է ինչ-որ մի պահ երբ ուզում ես որ քո հայրենակից գործընկերները, ովքեր հնարավորություն չունեն մեկնել արտերկիր վերապատրաստման, ևս մասնակից լինեն նման բարձրորակ և հեղինակավոր ուսուցողական միջոցառմանը։ Եվ, չնայած բազում կազմակերպչական դժվարությունների, դու նպատակ ես դնում և իրականացնում ցանկությունդ։

 

–  Ի՞նչ պատճառով ընտրվեց հատկապես որովայնի խոռոչի հետազոտությունների թեման:

–  Ընտրությունը երկարատև մտորումների և մինչ այժմ ունկնդրած դասընթացների մանրակրկիտ համեմատության արդյունք է; Պատճառն այն է, որ Հայաստանում բավականին մեծ տարածում ունեն այդ հատվածի հիվանդությունները: Հայերիս մոտ գերակշռում է տարբեր առիթների ժամանակ թունդ ոգելից խմիչքների օգտագործումը, սակայն ապացուցված է, որ դրանք առաջացնում են կերակրափողի և ստամոքսի ախտահարումներ։ Մեզանում նախընտրելի սննդակարգերը և անկանոն սնվելու սովորությունը շատ հաճախ լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների պատճառ են դառնում: Միևնուն ժամանակ բավականին բարձր է ծխելու մակարդակը, ինչը կարևոր դերակատարում ունի միզուղիների քաղցկեղի առաջացման գործընթացում: Այդ իսկ պատճառով շատ ռադիոլոգներ առընչվում են նմանատիպ հիվանդությունների հետ և կարիք ունեն գիտելիքների թարմացման և ժամանակակից մոտեցումներին համապատասխանող  հմտություններով հարստացման:

–  Նկատելի էր ունկնդիրների պատկառելի թիվը: Կարո՞ղ եք մանրամասնել:

–  Ունկնդիրների թիվը 80-ն էր, որից 20-ը Հայաստանից էին: Ներկա էր այդ կառույցի նախագահը, պրոֆեսոր Ն. Գոուրծույաննիսը, որին Եվրոպական Ռադիոլոգիական Կոնգրեսի պլենար նիստերին բազմամարդ դահլիճները դիմավորում են հոտնկայս, չդադարող, բուռն ծափողջյուններով։ Ընդ որում հարկ եմ համարում նշել, որ Եվրոպական Կոնգրեսը մի տեսակ ուխտատեղի է, որի մասնակիցների թիվն այս տարի հասավ մոտ 25 հազարի։ Ռադիոլոգիական Դպրոցի Նախագահի հետ Երևան էր ժամանել Եվրոպական Կոնգրեսի էքս-պրեզիդենտ ՌԴ Ռադիոլոգների Ասոցիացիայի ղեկավար, պրոֆեսոր, Վ Սինիցինը: Դասախոսությունները և ինտերակտիվ գործնական պարապմունքները վստահված էր 8 միջազգային հեղինակավոր փորձագետների Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից և Շվեյցարիայից:

Մեզ հետաքրքրող հարցերով դիմեցինք նաև Եվրոպական Կոնգրեսի էքս-պրեզիդենտ, ՌԴ  Ռադիոլոգների  Ասոցիացիայի  նախագահ,  բ.գ.դ.,  պրոֆեսոր,  Վ․Սինիցինին:

–  Պարոն Սինիցին, ի՞նչով էր առանձնահատուկ այս Երևանյան դասընթացը:

–  Ներկայացված էին խորագրին համապատասխան ու բժիշկներին հետաքրքրող մեկը մյուսից հրատապ ու ակտուալ թեմաներ: Վերջին տարիներին Հայաստանում անց են կացվում միջազգային բազմաթիվ իրադարձություններ: Թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց բժիշկները բավականին ակտիվ են: Վերջին անգամ այստեղ եղել եմ հինգ տարի առաջ, դարձյալ Արամ Քոչարյանի նախաձեռնությամբ. ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա պարզապես հիացած ու դրականորեն զարմացած եմ նման առաջընթացով, որը պայմանավորված է նաև նրանով, որ բժիշկները տիրապետում են օտար լեզուներին և կարողանում են միջազգային մակարդակով շփվել:

–  Ինչպիսի՞ ընթացք ունեցան պարապմունքները:

–  Պարապմունքներն անցան բավականին հետաքրքիր: Եթե ժամանակին վերապատրաստումը տևում էր ամիսներ, ապա այս տիպի դասընթացների ու լավ մասնագետների շնորհիվ բժիշկները հնարավորություն են ունենում կարճ ժամանակում մեծ արդյունքներ գրանցել ։ Յուրաքանչյուր զեկուցող կարդում էր հասկանալի և հետաքրքիր զեկույց, ներկայացվում էին նաև եզակի կլինիկական դեպքեր: : Ճառագայթային ախտորոշման գաղտնիքներին սովորում են պրակտիկ գործունեության շնորհիվ: Հարկավոր է կիսվել պրակտիկ գիտելիքներով, որ հազվադեպ դեպքերի հանդիպելիս շատ արագ ու ճիշտ կողմնորոշվել Առանձնահատկությունը նաև նրանում էր, որ ներկայացված նյութը փոքր խմբերում քննարկվում էր մասնակիցների հետ, հնչում էին հարցեր ու կարծիքներ:

–  Ի՞նչ առաջընթացներ կապահովի Հայաստանի համար ռադիոլոգիայի ոլորտում այս միջոցառումը:

–  Սա ո՛չ միայն գիտական միջոցառում է, այլև հստակ, անգնահատելի և պաշտոնական մեծ քայլ  դեպի եվրոպական հարթակներ: Սրանով Հայաստանը ընդլայնում է դեպի դուրս իր հնարավորությունները: Այս իրադարձության շնորհիվ կապերը շատ ավելի ամուր կդառնան: Սա կարևոր ձեռքբերում է բժիշկներին ու ոլորտը զարգացնելու համար:

Հաջորդ զրուցակցի, գլխավոր հովանավոր «Լանցետ» ընկերության ներկայացուցիչ Թամարա Օպուխտինայի հետ խոսեցինք կազմակերպված դասընթացի նպատակի մասին:

–  Ռադիոլոգների Եվրոպական Դպրոցի (ESOR)-ի դասընթացային կուրսը մեկ ընդհանուր ցանց է, որը ծավալում է գործունեություն ամբողջ աշխարհում: Նմանատիպ կուրսերը կազմակերպվում են շատ երկրներում: Նպատակն է` կիսվել նորություններով ու փորձով։

–  Ինչո՞վ է առանձնանում ներկա դասընթացը նախկինում կազմակերպված դասընթացներից: Ի՞նչ կոնցեպցիայով է կազմակերպված մասնագիտական գործնական պարապմունքները:

–  Հիմնական տարբերությունն այն է, որ տեսական դասախոսություններից զատ անցկացվում են գործնական սեմինարներ փոքր խմբերով` 20-22 մասնագետների մասնակցությամբ: Սեմինարի ընթացքում պրակտիկ աշխատանքից կոնկրետ դեպքեր են քննարկվում և ուսումնասիրվում: Դասընթացի ժամանակ հնչում են հարցեր, որոնք էլ ավելի արդյունավետ են դարձնում պրոցեսը: Եվ իհարկե մյուս առանձնահատկությունը Հայաստանյան համանախագահի օրիգինալ և ընդօրինակելի կազմակերպչական մոտեցումներն էին։

–  Ի՞նչ շարունակականություն կունենան դասընթացները մոտ ապագայում:

–  Հայտարարվեց, որ մյուս տարի Հայաստանը լինելու է եվրոպական երկրների ուշադրության կենտրոնում: Նախատեսվում է մասնագիտական աջակցություն բժիշկներին: Կկազմակերպվեն նաև հանդիպումներ արտերկրի պրոֆեսուրաի հետ:

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

27․06․2017 Ռադիոլոգիական այսբերգի չերևացող մասը 

Գնալով ազգաբնակչության ավելի լայն շերտեր են առընչվում տոմոգրաֆիկ հետազոտությունների հետ, որոնք այսօր կազմում են ախտորոշման գործընթացի գրեթե անբաժանելի մասը:

Կան արդյ՞ոք այդ բնագավառում կոռռուպցիոն ռիսկեր՝ որոշեցինք զրուցել Հայաստանում մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հիմնադիր, «Ուլտրաիմիջինգ» Ռադիոլագիայի Գիտամեթոդական կենտրոնի բժշկական տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ, բ. գ. թ. Արամ Քոչարյանի հետ:

–   Իհարկե, բարձրացված խնդիրն արդիական է: Անգամ նեղ մասնագիտական տեսանկյունից առկա են բազմաթիվ հարցեր: Մոտ 5 տարի առաջ ցանկանալով ընդհատել հանրապետությունում ողնաշարային ճողվածքների – «գռիժաների» միլիմետրերի պրիմիտիվ աճուրդը, մենք առաջինը դադարեցրինք դրանց չափումները։ Մինչ օրս մեր կենտրոնից դուրս եկող եզրակացությունների դարձերեսին միջազգային ստանդարտներից ելնելով պարզաբանել ենք նմանատիպ չափումների սուբյեկտիվ լինելը, առաջարկելով ավելի հավաստի չափորոշիչ: Իհարկե մենք սպասում էինք, որ կլինի դիմադրություն և կանխատեսում էինք 20-25% հիվանդների հոսքի անկում, սակայն հոսքը դադարեց ավելի քան 50%-ով:

–  Իսկ փորձե՞լ եք այլ կերպ պաշտպանել Ձեր տեսակետը:

–  Այո, մենք սկսեցինք հիմնավորել մեր տեսակետը հրապարակային գիտական հոդվածների տեսքով: Այնուհետև օգտվելով 2015թ. Հայաստանի 4-րդ Միջազգային Բժշկական Համագումարում սեկցիայի ղեկավարի կարգավիճակից կրկին հնչեցրեցինք հարցը: Բանավեճի արդյունքում կարծիքները կիսվեցին: Հարցը լրջացավ և պահանջեց հրատապ լուծում, երբ որոշ քրեական գործեր հարուցվեցին ճողվածքների և դրանց չափերի տարաձայնությունների պատճառով։ Բանն այն է, որ մի մասնագետի նշած չափի արդյունքում շնորհվում էր անաշխատունակության աստիճան կամ որոշում էր կայացվում զինակոչից տարկետման մասին, իսկ մեկ ուրիշ մասնագետ, նույն դեպքի վերաբերյալ, որպես երկրորդ կարծիք, տալիս էր մեկ այլ չափ, որը տարբերվում էր նախորդինից հերքելով անաշխատունակության կամ տարկետման համապատասխանությունը:

–  Այդ ամենից հետո, բացի իրավապահ մարմիններից, որևիցե պետական ատյանի հետաքրքրե՞ց հարցը:

–  Հավանաբար հաշվի առնելով զարգացումները ամենախոշոր փորձագիտական եզրակացությունների պատվիրատուներից մեկը՝ Պաշտպանության Նախարարությունը, նախաձեռնեց քննարկումներ՝ ընդգրկելով փորձագետների, քաղաքացիական և ռազմական բժիշկների։ Այնուհետև քննարկումները շարունակվեցին Առողջապահության Նախարարությունում ամենաբարձր մակարդակով գլխավոր մասնագետների, բուժծառայության պետերի և շահագրգիռ փորձագիտական կենտրոնների պատասխանատուների, ինչպես նաև պրակտիկ ռադիոլոգների և բժշկական համալսարանի ռադիոլոգիայի ամբիոնի աշխատակիցների մասնակցությամբ։ Քննարկումների հիման վրա 2015թ.-ի հոկտեմբերի 23-ին արձակվեց Առողջապահության Նախարարի № 2991-Ա հրամանը, որում պարզաբանվում է թե՞ ինչպես ձևակերպել ռադիոլոգիական եզրակացությունները, հաշվի առնելով համաշխարհային փորձը։ Հրամանում ուղղակիորեն արգելվում է ողնաշարի ճողվածքների ժամանակ նշել միլիմետրերով չափերը` երևույթը բնութագրելով որպես արատավոր և անընդունելի պրակտիկա:

  Իսկ ինչպիսին՞ է իրավիճակն այսօր:

–  Արդյունքները միանշանակ համարել չի կարելի․ Բանակն այս հարցում զբաղեցնում է առաջատար դիրքեր փոխելով փորձագիտական չափորոշիչները, որի արդյունքում մեկ տարվա ընթացքում, ողնաշարի ճողվածքների պատճառով մեր ունեցած տվյալներով շուրջ 10 անգամ նվազել են զինակոչիկների տարկետման դեպքերը: Սակայն, միևնույն ժամանակ, ռադիոլոգների, կլինիցիստների և՛ հարբժշկական մասնագետների գերակշռող մասի կողմից շարունակվում են կիրառվել միլիմետրերով չափումները: Այստեղից հարց է ծագում, ինչու՞ նրանք չեն վերափոխվում այսօրվա պահանջներին համահունչ, չէ որ այսօր էլ շարունակվում են հարուցվել քրեական գործեր ճողվածքների միլիմետրերի դրվագներով:

–  Իսկ կա՞ն որևիցե այլ երկրներ, որտեղ ևս ճողվածքների չափումները նշվում են միլիմետրերով:

–  Իհարկե կան: Դրանք այն երկրներն են, որտեղ ևս կոռռուպցիոն ռիսկերը բարձր են։ Հիմնականում դա հետխորհրդային տարածաշրջանի որոշ երկրներն են։ Երկու տարի առաջ ՌԴ Ռադիոլոգների կոնգրեսի բացմանը մեր կողմից ակնարկվեց այդ մասին: ՌԴ գլխավոր ռադիոլոգը մասնավոր զրույցում նշեց, որ նույն հարցն անհանգստացնում է նաև իրենց։ Մեկ տարի անց ՌԴ ռադիոլոգների 100-ամյա հոբելյանական կոնգրեսին, որպես սեկցիայի համանախագահ նույն թեմայով հանդես եկա գիտական զեկույցով: Հետադարձ արձագանքներում մասնակիցները նշում էին, որ առաջարկը պարունակում է բազմաթիվ հարցերի պատասխաններ:

–  Ո՞րն է այդ դեպքում Ձեր կարծիքով նպատակահարմար ճանապարհը կյանքի կոչելու քաղաքակիրթ աշխարհին բնորոշ և նվազ կոռռուպցիոն ռիսկեր պարունակող մեթոդը:

–  Քանի որ երևույթը բազմաշերտ է, կարծում եմ քայլերն էլ պետք է լինեն մի քանի ուղղություններով:

Նախ Առողջապահության Նախարարության հրամանի անշեղորեն կատարման և դրա վերահսկման ներքո ժամանակն է, որ բժիշկներն ընկալեն փոփոխությունների անհրաժեշտությունը և կիրառեն դրանք: Հակառակ դեպքում գոյություն ունեցող վիճակը կգնահատվի, որպես ճողվածքների միլիմետրերի չափումներով առաջացած անառողջ, ոչ ֆորմալ հարաբերությունների արտոնում:

Երկրորդ հերթին անհրաժեշտ է ներդնել «փափուկ ուժի» գաղափարը և մասնագետներին կրթելու միջոցով ծանոթացնել միջազգային ռադիոլոգիական ստանդարտներին:

Այնուհետև անհրաժեշտ է անել այն, ինչը արդեն այսօր սկսել է Առողջապահության Նախարարությունը՝ մշակելով կլինիկական ուղեցույցներ:

–  Իսկ նշված ուղղություններով Դուք տարե՞լ եք որևիցե աշխատանք:

–  Նախարարության հրամանը կատարել ենք և շարունակում ենք կատարել, չնայած որ դաշտի անհավասարության պատճառով կրում ենք ֆինանսական կորուստներ: Իսկ շահում են նրանք ովքեր անտեսում են այդ հրամանը:

Կրթական ծրագրերի վերաբերյալ հարկ է նշել, որ անցած երկու տարիների ընթացքում մեր կենտրոնի կողմից կազմակերպվել և էքսպերտների մակարդակով անցկացվել են բազմաթիվ սեմինարներ, որոնք ունեին ինչպես նեղ մասնագիտական բնույթ, այնպես էլ նվիրված էին էլեկտրոնային առողջապահությանը և ախտորոշիչ հետազոտությունների ընթացքում անձնակազմի և հիվանդի ճառագայթային անվտանգությանը:

Միևնույն ժամանակ հպարտությամբ պետք է նշեմ, որ մոտակա օրերին տարածաշրջանում առաջին անգամ կկայանան Եվրոպական Ռադիոլոգիայի Դպրոցի դասընթացներ և գործնական պարապմունքներ, որին բացի տեղացի մասնագետներից կմասնակցեն նաև արտերկրից ժամանող մի քանի տասնյակ ռադիոլոգներ:

Այդ միջոցառման մանրամասները և կլինիկական ուղեցույցների ներդրման ուղիները այնքան ծավալուն թեմա են, որ առանձին քննարկման նյութ են կազմում:

–  Դե ի՛նչ, ցանկանում եմ Ձեր կազմակերպած միջոցառմանը բարի ընթացք:

–  Շնորհակալություն:

Սկզբնաղբյուր. slaq.am

 --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

15․05․2017 Նորույթ «Ուլտրաիմիջինգ» բժշկական կենտրոնում սեմինար

 ՛՛Ուլտրաիմիջինգ՛՛ ռադիոլոգիայի գիտամեթոդական բժշկական կենտրոնը ԱՄՆ-ի Դյուկի համալսարանում անձնակազմի վերապատրաստումով համալրել է 2016 թ-ի աշնանը Երևանում իր իսկ կողմից կազմակերպած ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական մակարդակով անցկացրած եռօրյա սեմինարի արդյունքները, զուգահեռաբար ձեռք է բերել կոմպյուտերային տոմոգրաֆի (ԿՏ) ուժային, էլեկտրոնային ու ծրագրային նորագույն բաղադրիչներ և Հոլանդիայի բժշկական սարքավորումների ստուգաչափման- տեստավորման հեղինակավոր կազմակերպությունից ժամանած մասնագետի օգնությամբ իրականացրել է կենտրոնում շահագործվող ԿՏ-ի համապարփակ վերազինում և արդիականացում: Արդյունքում ՛՛Ուլտրաիմիջինգ՛՛ բժշկական կենտրոնում նոր մակարդակի է բարձրացվել ԿՏ հետազոտությունների որակն ու ինֆորմատիվությունը, միևնույն ժամանակ կտրուկ բարելավելով հիվանդների ճառագայթային անվտանգությունը:

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

04․08․2016 «Պացիենտի և անձնակազմի անվտանգությունը: Պատկերների օպտիմալ որակը ախտորոշիչ ճառագայթաբանությունում» թեմայով

Ճառագայթային ախտորոշման բնագավառի բժիշկներին, ինտերվենցիոն ռադիոլոգներին, վերոհիշյալ մասնագիտություններն ընտրած կլինիկական օրդինատորներին, ռենտգեն լաբորանտներին, ՀՇ օպերատորներին, այն անձանց, ովքեր առնչվում են իոնիզացնող ճառագայթման աղբյուր հանդիսացող բժշկական ախտորոշիչ սարքավորումների հետ, հիշեցնում եմ,  որ ս.թ. սեպտեմբերի 8-10-ը կայանալիք «Պացիենտի և անձնակազմի անվտանգությունը, ինչպես նաև` պատկերների օպտիմալ որակը ախտորոշիչ ճառագայթաբանությունում» սեմինարի մասնակիցների  գրանցման վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 8-ին:

Հիշեցնում եմ, որ գրանցման համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 8–ը info@ultraimaging.am էլ. հասցեին ուղարկել մասնակցի անունը, ազգանունը, հիմնարկության անվանունը, զբաղեցրած պաշտոնը և բջջային հեռախոսահամարը:

Հարգանքով՝
Արամ Քոչարյան
ՀՀ ԱՆ ախտորոշիչ ճառագայթաբանության
գլխավոր մասնագետ

ԾՐԱԳԻՐ

«Безопасность пациента и персонала, а также оптимальное качество изображений в диагностической радиологии»

Первый день  8-го  сентября:

15.00-15.30       Регистрация участников
15.30-15.45     Открытие семинара, организационные вопросы, приветственные слова, цели и задачи семинара
15.45-16.30     Обзор международной системы радиационной защиты, основные требования международных базовых стандартов безопасности (BSS)
16.30-17.15     Обоснование мед. облучения, подходы и сферы ответственности
17.15-17.30     Кофе брейк /Интерактивная дискуссия
17.30-18.30     Оптимизация радиационной защиты,  ответственность и инструменты, обзор соответствий с BSS

Второй день 9-го сентября:

9. 00-9.30       Регистрация участников
9.30-11.30     Получение оптимиального рентгеновского изображения при минимальном облучении пациента (рентгенография)
11.30-12.00     Кофе брейк
12.00-12.45     Получение оптимального рентгеновского изображения при минимальном облучении пациента (рентгенография детей)
12:45-13:30     Получение оптимального рентгеновского изображения при минимальном облучении пациента (маммография)
13.30-14.30     Перерыв на ланч
14.30 -15.00     Регистрация участников
15.00-15.45      Рентгеновское излучение, взаимодействие излучения с веществом, формирование изображения
15.45-16.30     Дозовые величины и единицы измерения излучения
16.30-17.00     Кофе брейк
17.00-17.45     Оценка доз пациентов в лучевой диагностике, референтные диагностические уровни
17.45-18.30     Контроль и обеспечение качества в лучевой диагностике – организация и ответственности сторон

Третий день 10 сентября: 

9.00-9.30       Регистрация участников
9.30-10.15     Факторы, влияющие на качество изображения и доза пациента при КТ
10.15-11.30     Учет особенностей различный инноваций и поколений оборудования в КТ
11.30-12.00     Кофе брейк
12.00-12.45     Как работать на КТ для достижения лучшего качества при низкой дозе: специализированные протоколы
12.45-13.30     Оптимизация радиационной защиты пациента при рентгеноскопии и интервенционной радиологии
13.30-14.30     Перерыв на ланч
14.30-15.15     Оптимизация  радиационной защиты медицинского персонала при рентгеноскопии и интервенционной радиологии
15.15–16.00     Клинический аудит, задачи организации, уровень хорошей практики
16.00-16.15     Кофе брейк
16.15-17.00     Структура и содержание программ по обучению персонала радиационной защите в лучевой диагностике и интервенционных исследованиях
17.00-17.45     Интерактивная дискуссия
17.45-18.00     Завершение семинара
2018-07-03

ԼՈՒՐԵՐ

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը աշխատանքի հրավիրում է բուժքույրերի՝ հայերենի և ռուսերենի...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի Ախուրյանի մասնաճյուղում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի...

կարդալ ավելին »