Հայերեն | Русский | English

Լյարդի և մակերիկամների համակարգչային տոմոգրաֆիա

2016-11-14

Համակարգչային տոմոգրաֆիան ռենտգենի օգնությամբ իրականացվող տարբեր հիվանդությունների ախտորոշման հատուկ եղանակ է, որի ժամանակ պատկերն արտացոլվում է համակարգչի էկրանի վրա: Այս եղանակով հնարավոր է ոչ միջամտական ճանապարհով, բոլորովին անցավ, ակնթարթորեն և անվտանգ ճիշտ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել ճիշտ բուժում:

Լյարդի հիվանդությունները հանդիպում են տարբեր տարիքներում և բավականին հաճախ: Դրանք կարող են լինել բնածին կամ ձեռք բերվել կյանքի ընթացքում: Բոլոր դեպքերում շատ կարևոր է զարգացման վաղ շրջանում ախտորոշումը: Համակարգչային տոմոգրաֆիան (կոնտրաստով) լյարդի տարբեր հիվանդությունների ախտորոշման բավականին հուսալի և հավաստի եղանակ է: Այս հետազոտությունն իրականացվում է մեջքի վրա պառկած վիճակում: Հետազոտության համար նախատեսված սեղանը նախապես հրվում է տոմոգրաֆի շրջանակի մեջ: Հետազոտության իրականացման ժամանակ սարքի շրջանակը սկսվում է տեղաշարժվել որովայնի շուրջը, երբեմն պարզապես արձակելով շատ բարձր շրխկացող ձայներ. Ինչը նորմալ է

Մակերիկամները փոքրիկ, սակայն բավականին կարևոր օրգաններ են, որոնք արտադրում են մարդու վերարտադրողական համակարգի զարգացմանը և հիմնական գործընթացների կարգավորմանը մասնակցող բազմաթիվ հորմոններ: Մակերիկամների ՀՏ հետազոտության պացիենտին կարող է ուղեգրել ներզատաբանը, թերապևտը կամ ուռուցքաբանը:

Նախքան մակերիկամների ՀՏ հետազոտությունը նախապատրաստումն իրականացվում է այնպես, ինչպես որովայնի խոռոչի մնացած օրգանների տոմոգրաֆիան:

2016-11-14

ԼՈՒՐԵՐ

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը աշխատանքի հրավիրում է բուժքույրերի՝ հայերենի և ռուսերենի...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի Ախուրյանի մասնաճյուղում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի...

կարդալ ավելին »