Հայերեն | Русский | English

Քարեր երիկամներում

2016-12-02

Քարերի առկայությունը երիկամներում միզաքարային հիվանդության դրսևորումներից է, որը կրում է երիկամաքարային հիվանդություն անվանումը: Քար կոչվում է կոնկրեմենտը, որը, որպես կանոն, լինում է աղային: Կարող են հիվանդանալ բոլորը՝ և՛ երեխաները, և՛ մեծահասակները: Այդ կարծր գոյացությունը հայտնաբերվում է աջ երիկամում: Հաճախ այս հիվանդությամբ տառապում են 30-ից 70 տարեկան տղամարդիկ:

Գոյացություններն ըստ բաղադրության լինում են տարբեր: 80% դեպքերում այս քարերը բաղկացած են կալցիումից և կոչվում են օքսալատներ. երկրորդ տեղում են ստրուվիտները (ֆոսֆատները)՝ մագնեզիումից բաղկացած քարերը, և ըստ տարածվածության երրորդ տեղում են ուրատները՝ միզաթթվի աղերից բաղկացած քարերը (միակ գոյացությունն է, որը կարող է աճել երիկամի խոռոչի  80%-ի չափով): Առավել հազվադեպ են հանդիպում սպիտակուցային, խոլեսթերինային և քսանտինային քարերը:

Առաջացման պատճառները և ախտանիշները

Հիմնական ախտանիշներն են.

  1. Նվացող ցավեր: Ցավերի տեղակայման հիմնական շրջանը սկսվում է գոտկատեղից քիչ վերև և ավարտվում է պոչուկի մակարդակով անցնող  սահմանին:

  2. Երիկամային խիթ: Կրում է նոպայաձև բնույթ: Առաջանում է արյան շրջանառության և հեղուկի արտահոսքի խանգարման հետևանքով: Բնորոշ է կտրուկ և  սուր ցավը` պարբերական կրկնություններով:

  3. Պիուրիա: Ավելի հայտնի է լեյկոցիտուրիա անվանմամբ: Այն  թարախային հեղուկի արտահոսք է մեզի հետ:

  4. Հեմատուրիա: Այրյան առկայությունն է մեզի մեջ: Բնութագրվում է միզարձակման ժամանակ ուժեղ ցավային զգացողություններով, ինչպես նաև աճուկային շրջանում նվացող ցավերով և այրոցով:

Առաջացման հիմնական պատճառները.

  1. Գենետիկական նախատրամադրվածություն: Եթե հարազատների մոտ եղել են քարեր երիկամներում, ապա տվյալ անձի մոտ քարերի առաջացման հավանականությունը կազմում է 50%:

  2. Մետաբոլիկ փոխանակության խանգարում: Առաջանում է հեղուկի անբավարար ընդունման հետևանքով:

  3. Հարվահանաձև գեղձերի հիվանդություն: Սրանք պատասխանատու են օրգանիզմում կալցիումի յուրացման համար:

  4. Ածխաջրերի նկատմամբ  օրգանիզմի տոլերանտության խանգարում, այդ թվում` դիաբետիկ ախտահարում:

  5. Միզատար ուղիների վարակ:

Ինչպե՞ս է իրականացվում ախտորոշումը

Եթե դեռ ախտանիշներ չկան, ապա ախտորոշման հիմնական եղանակներն են ՈւՁՀ-ն, տոմոգրաֆիկ հետազոտությունը, խիթերի և մեզի հետազոտությունը:

ՈւՁՀ-ն և տոմոգրաֆիան կիրառվում են քարի կամ քարերի տեղակայման ու չափերի գնահատման, ինչպես նաև օրգանի կառուցվածքի և չափերի փոփոխության գնահատման համար: Արյան և մեզի քննությամբ պարզվում է քարերի բաղադրությունը և առաջացման պատճառը: Աջից ցավերի դեպքում անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, քանի որ այդ ցավերի պատճառ կարող են լինել ինչպես քարը, այնպես էլ ապենդիցիտը կամ խոլեցիստիտը: Որպես լրացուցիչ հետազոտություն նշանակվում են որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ, հետազոտություն ուրոլոգի մոտ, համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):

Բուժումն սկսում են միայն այն ժամանակ, երբ քարը դուրս է գալիս: Եթե այն գտնվում է երիկամում, ապա, որպես կանոն, նրան ձեռք չեն տալիս և պարբերաբար վերլուծում են դինամիկան:

Ինչպե՞ս  բուժել: Կանխարգելում

Գոյություն ունի բուժման երկու եղանակ՝ վիրահատական և կոնսերվատիվ: Երկու եղանակն էլ ուղղված են երիկամներից գոյացության հեռացմանը, կրկին առաջացման կանխարգելմանը և առաջացման պատճառների վերացմանը:

Վիրահատական եղանակին դիմում են միայն ծայրահեղ դեպքերում, երբ քարը մեծ է և կա խիթ, ինչպես նաև ուժեղ ցավերի դեպքում: Յուրաքանչյուր դեպքում բուժման և կանխարգելման գործընթացն անհատական է, քանի որ քարերը և առաջացման պատճառները տարբեր են լինում: Բոլոր դեպքերում ընդհանուր խորհուրդները հետևյալն են.

  • ընդունվող հեղուկների քանակի մեծացում՝ առնվազն երկու անգամ,
  • ակտիվ կենսակերպ (օրեկան 40 րոպեից ոչ պակաս),
  • ճիշտ սննդակարգ:

Առաջացման պատճառները և քարի բաղադրությունը պարզելուց հետո բուժող բժիշկը նշանակում է դեղորայք, սննդակարգ և հսկում է բուժման կուրսը:

Քարի առկայության մասին ինքնուրույն հասկանալ գործնականում անհնար է, այդ պատճառով դեղաբույսեր ընդունել կարելի է միայն հստակ ախտորոշումից հետո: Հակառակ դեպքում հետևանքները կարող են ամենատարբեր լինել, քարի արագացված աճից և ցավերի ուժեղացումից սկսած (սխալ դեղորայքի պատճառով) մինչև օրգանի ոչնչացումը:

2016-12-02

ԼՈՒՐԵՐ

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հետևելով տեղեկատվական դաշտում առողջապահության նախարարի և բժշկական հանրության միջև ծավալվող ...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը աշխատանքի հրավիրում է բուժքույրերի՝ հայերենի և ռուսերենի...

կարդալ ավելին »