Հայերեն | Русский | English

Համակարգչային տոմոգրաֆիա

2015-08-10

Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) մեթոդն առաջարկել են Գոտֆրի Հաունսֆիլդը և Ալան Կորմակը 1972թ., ովքեր այս մեթոդի մշակման համար արժանացել ոն Նոբելյան մրցանակի։

Մեթոդը հիմնված է տարբեր խտության հյուսվածքների կողմից ռենտգեն ճառագայթների թուլացման տարբերության հաշվման և բարդ համակարգչային մշակման վրա։

Ռենտգենային համակարգչային տոմոգրաֆիան մարդու ներքին օրգանների հետազոտման ռենտգեն ճառագայթման օգտագործմամբ տոմոգրաֆիկ մեթոդն է։

Համակարգչային տոմոգրաֆիայի ցուցումները

Համակարգչային տոմոգրաֆիան լայնորեն օգտագործվում է բժշկության մեջ տարբեր նպատակներով.

1. Որպես սկրինինգային թեստ։ Սկրինինգ (screening) ` զննում, ընտրություն, բժշկության մեջ օգտագործում են ռիսկի խմբերում պոտենցյալ լուրջ ախտորոշման ժխտման համար։ Համակարգչային տոմոգրաֆիան հաճախ, որպես սկրինինգ օգտագործում են հետևյալ վիճակներում.

  • գլխացավ,
  • գիտակցության խանգարմամբ չուղեկցվող գլխի տրավմա,
  • ուշաթափություն,
  • թոքի քաղցկեղի ժխտում։

2. Անհապաղ ցուցումներով ախտորոշման համար` անհապաղ համակարգչային տոմոգրաֆիա

  • ծանր տրավմաներ,
  • ուղեղի արյունազեղման կասկած,
  • անոթի վնասման կասկած, օրինակ` աորտային շերտավորվող անևրիզման,
  • խոռոչավոր և պարենխիմատոզ օրգանների սուր վնասումների կասկած` ինչպես հիմնական հիվանդության, այնպես էլ տարվող բուժման արդյունքում առաջացած բարդությունները։


3. Պլանային ախտորոշման համար համակարգչային տոմոգրաֆիա

ՀՏ հետազոտությունների մեծ մասը արվում է պլանային կարգով, բժշկի ուղեգրով, ախտորոշման վերջնական հաստատման համար։ Որպես կանոն, ՀՏ հետազոտությունից առաջ կատարվում են ավելի հասարակ հետազոտություններ` ռենտգեն, ՈՒՁՀ, անալիզներ և այլն։

4. Բուժման արդյունքների հսկողության համար։

5. Բուժական և ախտորոշիչ միջոցառումների անցկացման համար, օրինակ` պունկցիան համակարգչային տոմոգրաֆիայի հսկողության տակ։

Որոշ բացարձակ և հարաբերական հակացուցումներ.

  • առանց կոնտրաստի,
  • հղիությունը,
  • գործիքի համար ավելի մաքսիմալ մարմնի քաշը:


Կոնտրաստով

  • կոնտրաստ նյութի նկատմամբ ալերգիան,
  • երիկամային անբավարարությունը,
  • ծանր շաքարային դիաբեթը,
  • հղիությունը,
  • հիվանդի ծանր ընդհանուր վիճակը,
  • գործիքի համար ավելի մաքսիմալ մարմնի քաշը,
  • վահանագեղձի հիվանդությունները,
  • միելոմային հիվանդությունը:

 

Հեղինակ. Հ.Մ. Մանվելյան
Սկզբնաղբյուր. Նեյրոֆարմակոլոգիա
Աղբյուր. med-practic.com

2015-08-10|Աղբյուրը: med-practic.com|Սկզբնաղբյուր: Նեյրոֆարմակոլոգիա

ԼՈՒՐԵՐ

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական բժշկական կենտրոնի բուժանձնակազմը հետևելով տեղեկատվական դաշտում առողջապահության նախարարի և բժշկական հանրության միջև ծավալվող ...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը աշխատանքի հրավիրում է բուժքույրերի՝ հայերենի և ռուսերենի...

կարդալ ավելին »