Հայերեն | Русский | English

Կրծքագեղձերի ՄՌՏ

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան  կամ շերտագրությունը կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման արդյունավետ մեթոդներից է: Այս եղանակը կիրառում են այլ հետազոտություններ անցկացնելուց հետո, ինչպիսիք են գերձայնային ախտորոշումը և մամոգրաֆիան: ՄՌՏ հետազոտությունը կիրառվում է որպես լրացուցիչ հետազոտություն և այն չի փոխարինում այլ եղանակներին:

Ուլտրաիմիջինգ գիտա-մեթոդական կենտրոնը Հայաստանում առաջինն է իրագործել նման հետազոտություն՝ ս.թ. ամռանը:

Կրծքագեղձերի ՄՌՏ իրականացնում են հետևյալ դեպքերում.

  • կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում՝ գոյացության չափերը, վերջինիս ճշտգրիտ տեղակայումը, ինչպես նաև որոշելու այլ մկաններ և օրգաններ տարածվելու հավանականությունը,

  • այնպիսի անոմալ գոյացությունների ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում, որոնք դժվար տեսանելի են ՈՒՁՀ-ի, մամոգրաֆիայի ընթացքում կամ ռենտգեն-նկարների վրա,

  • սիլիկոնային իմպլանտների վիճակի վերահսկման անհրաժեշտության դեպքում, քանի որ դրանք երբեմն կարող են պատռվել,

  • իրականացված քիմիաթերապիայի ազդեցությունը գնահատելու անհրաժեշտության դեպքում:


Կրծքագեղձի ՄՌՏ-ն առողջության համար անվտանգ ախտորոշիչ եղանակ է, քանի որ օրգանիզմը ճառագայթման չի ենթարկվում, ինչպես նաև անցավ է ու որակյալ: Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս հստակ տեսնել գեղձի նույնիսկ ամենափոքր գոյացությունները և նորմայից շեղումները:

Կրծքագեղձերի որակյալ ախտորոշում իրականացնելու համար տրվող խորհուրդներ.

  • ՄՌՏ իրականացնելուց առաջ անհրաժեշտ է, որ հիվանդն իր վրայից հանի բոլոր մետաղական պարագաները՝ ոսկերչական իրեր, պիրսինգ, մազերի ամրակ, ժամացույց, ակնոցներ և այլն: Եթե հագուստը պարունակում է մետաղական կամ մագնիսական տարրեր, անհրաժեշտ է այն փոխարինել կլինիկայում տրամադրվող հիվանդանոցային շապիկով:

  • Կոնտրաստ նյութով ՄՌՏ իրականացնելու դեպքում անհրաժեշտ է բժշկին տեղյակ պահել ալերգիայի առկայության մասին:

  • Չնայած կրծքագեղձերի ՄՌՏ ախտորոշումը անվտանգ և անվնաս հետազոտություն է, այնուամենայնիվ, այն խորհուրդ չի տրվում անցկացնել հղիներին, հատկապես հղիության առաջին եռամսյակում և կրծքով կերակրման ժամանակ: Կրծքագեղձերի ՄՌՏ հետազոտության իրականացման գինը պայմանավորված է կիրառվող կոնտրաստ նյութով:

 

ԼՈՒՐԵՐ

Հարգելի կանայք և աղջիկներ, «Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնը գարնանային տոներին ընդառաջ...

կարդալ ավելին »

Սիրելի կանայք և աղջիկներ, Շնորհավորում ենք գարնանային գեղեցիկ տոների առթիվ և մաղթում առողջություն...

կարդալ ավելին »