Հայերեն | Русский | English

Գլխուղեղի համապարփակ ՄՌՏ

Գլխուղեղի հիվանդությունների արդյունավետ բուժումը հիմնված է ճշգրիտ տեղեկատվային ախտորոշման վրա: Որպես կանոն, այսպիսի հիվանդությունների ախտանշան­ները քիչ տեղեկատվական են. կարող են լինել գլխացավեր, տեսողության խանգարումներ, սրտխառնոց, գլխապտույտ և այլն:

Բժիշկի կողմից ժամանակին բուժում նշանակելու համար գլխուղեղի մանրամասն ուսումնասիրություն է անհրաժեշտ:

Այս դեպքում գլխուղեղի ՄՌՏ-ն բժշկի համար սպառիչ տվյալներ ստանալու առավել հուսալի միջոցներից է: Անգիոգրաֆիայի ՄՌՏ մեթոդը հաջողությամբ կիրառվում է անոթային հիվանդություններն ախտորոշելու նպատակով, քանի որ այն հնարավորություն է տալիս ստանալ դրանց հստակ պատկերները:

Գլխուղեղի  ՄՌՏ կատարելու ցուցումները

  գլխուղեղի կամ դրա հարակից հյուսվածքների ուռուցքի կասկածներ (հաճախակի և արտահայտված գլխացավեր, կրկնվող գլխապտույտներ, երկտեսություն, շարունակական թուլություն, գիտակցության մթագնում),
  գլխուղեղում մետաստազների կասկածներ,
  նյարդաին հյուսվածքի դեգեներատիվ և դեմիելինիզացնող ախտածնության ախտորոշում,
  ցրված սկլերոզի հաստատում կամ բացառում (հիշողության և ուշադրության կենտրոնացման անկում, արտահայտված մոռացկոտություն, տարածության, ժամանակի և սեփական անձի ներսում կողմնորոշման խանգարումներ),
  գլխուղեղի կաթվածներ՝ դրա ախտահարման աստիճանը գնահատելու նպատակով,
  վերահսկողություն վիրահատությունից հետո,
  հիպոֆիզի ադենոմայի, բարորակ կամ չարորակ նորագոյացությունների կասկածներ,
  պացիենտի մոտ զարկերակային հիպերտենզիայի, շաքարային դիաբետի և մարմնի վրա յուրակատուկ բծերի առկայությամբ համակցված ճարպակալում՝ Կուշինգի համախտանիշի կասկածներ,
  հիպոֆիզի հորմոնային ակտիվության բարձրացում (հետազոտությունների արդյունքների հիման վրա),
  խոռոչներում կիստայի և/կամ ուռուցքի կասկածներ (որպես կանոն,  հարքթային խոռոչների ռենտգենոգրաֆիայից հետո),
  քթի խոռոչի, ինչպես նաև գլխուղեղի կառուցվածքի բնածին արատներ և այլն:

Կան ռիսկի տարբեր գործոններ, որոնք կարող են առաջացնել գլխուղեղային  հիվանդություններ, որոնց  ախտորոշումը հնարավոր է միայն ՄՌՏ-ի միջոցով:

Մեր կենտրոնում իրականացվում է գլխուղեղի  համապարփակ հետազոտություն, ինչը ներառում է հիպոֆիզի, ակնակապիճի, թուրքական թամբի, կրանիո-վերտեբրալ հատվածի, ըստ անհատական անատոմիայի` պարանոցային առաջին 2-3 ողի ներառում, ինչպես նաև, անհրաժեշտության պարագայում, գլխուղեղի և վերին պարանոցային անոթների հետազոտություն անգիոգրաֆիկ ռեժիմով:

ՄՌՏ-ի առավելությունները.

  Գլխուղեղի որոշ հիվանդությունների պարագայում միակ օբյեկտիվ ախտորոշիչ մեթոդն է:
  Գլխուղեղի ՄՌՏ-ն հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել գլխուղեղի հյուսվածքների և նյարդերի կառուցվածք:
  Այս ժամանակակից մեթոդը թույլ է տալիս նախնական շրջանում հայտնաբերել ուղեղի, անոթների, գանգուղեղային նյարդերի հիվանդություններ, ուռուցքներ և այլ վնասվածքներ:
  Այն դեպքերում, երբ այլ ախտորոշիչ մեթոդները քիչ տեղեկատվական են, իրականացվում է ՄՌՏ:
  ՄՌՏ հետազոտության ընթացքում բացակայում է  ճառագայթումը:
  Ստացված պատկերները կարելի է ձայնագրել նաև CD-ի վրա:

ԼՈՒՐԵՐ

Շիրակի և մոտակա համայնքների հիվանդները ՄՌՏ-ի համար ստիպված չեն լինի հասնել Երևան Հետևելով ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությանը...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնի բժշկական տնօրեն, ՀՀ-ում ՄՌՏ-ի հիմնադիր Արամ Քոչարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին կայացավ գիտագործնական սեմինար՝ հանրահռչակ մասնագետներ...

կարդալ ավելին »