Փափուկ հյուսվածքների և պարանոցի օրգանների ՄՌՏ
Պարանոցի սահմաններում գտնվում է ո՛չ միայն ողնաշարի և գլխի շարժումները կառավարող մկանների համապատասխան հատվածը, այլ նաև շատ օրգաններ, կենսական նշանակություն ունեցող անատոմիական կառույցներ, որոնք հաճախ ախտահարվում են ամենատարբեր հիվանդություններով և հեշտությամբ վնասվում:
Դրանք պատկանում են տարբեր օրգան-համակարգերի և կարող են տուժել տարբեր ախտաբանական գործընթացներից, ինչպես օրինակ, կերակրափողը, կոկորդը, վահանաձև գեղձը, շնչափողը, քներակները, ավշային հանգույցները, թքագեղձերը:
Սա է պատճառներից մեկը, թե ինչու է այս հետազոտությունը վիրաբուժության, վնասվածքաբանության, ուռուցքաբանության, գաստրոէնտերոլոգիայի, էնդոկրինոլոգիայի և բժշկության այլ ոլորտներում պահանջված:
Փափուկ հյուսվածքների և պարանոցի օրգանների ՄՌՏ հետազոտության ցուցումները.
![]() |
պարանոցի վնասվածքներ՝ օրգանների և փափուկ հյուսվածքների վնասման հավանականությամբ, | |
![]() |
աբսցեսներ, ինֆիլտրատներ, ֆլեգմոնաներ և բորբոքային այլ հիվանդություններ, | |
![]() |
պարանոցի օրգանների և հյուսվածքների չարորակ և բարորակ նորագոյացություններ, մետաստազներ պարանոցային ավշային հանգույցներում, քաղցկեղի փուլի որոշում, | |
![]() |
պարանոցի անոթների ախտահարումներ, | |
![]() |
պարանոցի փափուկ հյուսվածքների ոչ ուռուցքային ծագման ծավալային նորագոյացություններ (կիստաներ և այլն), | |
![]() |
վահանաձև գեղձի ախտաբանություններ, | |
![]() |
թքագեղձերի հիվանդություններ: |
ԼՈՒՐԵՐ

