Հայերեն | Русский | English

Ողնաշարի և ողնուղեղի համապարփակ ՄՌՏ


Ողնաշարի ՄՌՏ                         

Տվյալ հետազոտությունը նախատեսված է ողնաշարը շրջապատող փափուկ հյուսվածքների ախտաբանական գործընթացների բացահայտման համար: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակ կատարվում է ողնաշարի սքանավորում՝  տարբեր հարթություններում պատկերներ ստանալու, որոնք հնարավորություն են տալիս տեսնելու կապանների, մկանների, հոդերի, նյարդարմատների, միջողնաշարային սկավառակների, ողնուղեղի կառուցվածքները, ինչպես նաև այդ կառուցվածքների հիվանդագին փոփո­խությունների առկայությունը:

Ողնաշարի ՄՌՏ տվյալները կարող են կիրառվել դեգեներատիվ, բորբոքային, ուռուցքաբանական հիվանդությունների, վնասվածքների և այլ ախտահարումների ախտորոշման համար: Ողնաշարի ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս հետազոտություն իրականացնել ինչպես ամբողջական, այնպես էլ նրա մեկ կամ մի քանի հատվածներում: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է կատարել ողնաշարի անհրաժեշտ հատվածի եռաչափ պատկերի վերակառուցում:

Ողնաշարի ՄՌՏ ցուցումները.

  միջողնաշարային սկավառակների ճողվածքներ (գրիժաներ),
  օստեոարթրոզ, օստեոխոնդրոզ,
  մկանների, սկավառակների, հոդերի, հյուսվածքների ինչպես թարմ, այնպես էլ անցյալում ստացված վնասվածքներ,
  ողնաշարի խողովակի փափուկ հյուսվածքների ուռուցքներ՝ առկայությունը, քանակը, գտնվելու տեղը, բազմացումը, բնույթը (հավանաբար նաև՝ նորագոյացությունների բարորակությունը և չարորակությունը), բուժման հնարավորությունների սահմանումը, հիվանդության ընթացքի դինամիկայի գնահատումը, հետվիրահատա­կան վերահսկողությունը,
  բնածին  անոմալիաների զարգացումը (ողնուղեղի ճողվածք և այլն),
  ողնաշարում անհայտ ծագման ցավեր կամ ողնաշարի ախտահարման այլ նշաններ՝ այլ հետազոտությունների նորմալ արդյունքների դեպքում:

Ողնաշարի պարանոցային հատվածի ՄՌՏ ցուցումները.

  ջարդվածքներ, հյուսվածքներում հեմատոմաներ, կապանների և ողնաշարի պարանոցային հատվածի այլ վնասվածքներ,
  ողնաշարային խողովակի նեղացում,
  ողնաշարի և ողնուղեղի պարանոցային հատվածներում բարորակ և չարորակ ուռուցքներ,
  ողնուղեղի պարանոցային հատվածների ախտահարմամբ տարածված սկլերոզ,
  ողնաշարի վերին հատվածների անոմալիաների զարգացումներ,
  ողնաշարային զարկերակների ոչ նորմալ տեղակայում,
  գլխացավեր, գիտակցության կորուստ, տեսողության խանգարումներ և գլխուղեղային արյան շրջանառության խանգարումների այլ նշաններ,
  ողնաշարի պարանոցային հատվածի շարժունակության պակասում:

             
 Ողնաշարի կրծքային հատվածի ՄՌՏ ցուցումները.

  ողնուղեղի հիվանդություններ (միելիտ, տարածված սկլերոզ, ողնուղեղի կաթված՝ միելոպաթիայի այլ պատճառների բացառման համար),
  ողնաշարային խողովակի նեղացում՝ ստենոզ,
  ողնաշարի կրծքային բաժնի զարգացման անոմալիաներ,
  ողերի և դրանք շրջապատող փափուկ հյուսվածքներում ուռուցքաբանական գործընթացների կասկածներ, հիվանդության զարգացման դինամիկայի գնահատում, բուժման արդյունքների վերահսկում, մետաստազների հայտնաբերում
  օստեոխոնդրոզ,
  ողնաշարի կրծքային հատվածի վնասվածքներ,
  մեջքի ցավեր՝ այլ հետազոտությունների նորմալ արդյունքների դեպքում և այլն:
  ողնաշարի պարանոցային հատվածի շարժունակության պակասում:

          
Ողնաշարի գոտկատեղապոչուկային հատվածի ՄՌՏ ցուցումները.

  միջպարանոցային սկավառակների ճողվածքներ,
  կապանների, մեջքի մկանների վնասվածքներ, նյարդային արմատների վնասումներ,
  օստեոխոնդրոզ՝ գոտկատեղապոչուկային հատվածի մակարդակին,
  ողնաշարային խողովակի ստենոզ,
  ողնուղեղի հիվանդություններ (միելիտ, սիրինգոմիելիա),
  ողերի և դրանք շրջապատող հյուսվածքների ուռուցքներ, ողնաշարի գոտկատեղային հատվածում և պոչուկում ուռուցքի մետաստազներ,
  ուժեղ կորացումներ, ողնաշարի վնասվածքներ և վիրահատություններ պահանջող այլ իրավիճակներ (հետազոտությունն իրականացվում է բուժմանը պատրաստվելու ծրագրի շրջանակներում),
  ուռուցքների բուժումից և վիրահատություններից հետո հսկողություն,
  ողնաշարի գոտկատեղապոչուկային հատվածի անոմալիաների զարգացման կասկածներ,
  մեջքի ցավեր, ոտքերում արյան շրջանառության խանգարումների նշաններ, «կրակոցներ» գոտկատեղում, մեջքի տեսանելի փոփոխություններ և այլ ախտանշաններ, որոնք գոտկատեղային հատվածի հիվանդությունների կասկածներ են հարուցում,
  հետազոտությունների այլ մեթոդներից ստացված արդյունքների ճշգրտում:

ԼՈՒՐԵՐ

Շիրակի և մոտակա համայնքների հիվանդները ՄՌՏ-ի համար ստիպված չեն լինի հասնել Երևան Հետևելով ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությանը...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնի բժշկական տնօրեն, ՀՀ-ում ՄՌՏ-ի հիմնադիր Արամ Քոչարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին կայացավ գիտագործնական սեմինար՝ հանրահռչակ մասնագետներ...

կարդալ ավելին »