Հայերեն | Русский | English

Որովայնի համապարփակ ՄՌՏ

Ներքին օրգանների ՄՌՏ                         

ՄՌՏ թույլ է տալիս մարմնի ցանկացած հատվածի սքանավորում իրականացնել, ինչի արդյունքում ստացված պատկերներն առանձնանում են իրենց առավելագույն մանրամասնությամբ: Դրանց հիման վրա կարելի է բացահայտել ախտաբանական գործընթացների առկայությունը և սահմանել հիվանդության փուլը, որպեսզի հնարավոր լինի հիվանդին ճիշտ և ճիշտ ժամանակին բուժում նշանակել:

Ներքին օրգանների  ՄՌՏ ցուցումները

Ներքին օրգանների ՄՌՏ անցկացնելու համար ցուցումներ կարող են լինել առնվազն մի քանի տասնյակ ախտաբանական վիճակներ: Տոմոգրաֆիան կիրառվում է որևէ խախտման բացահայտման, հիվանդության զարգացման դինամիկայի գնահատման, անցկացվող բուժման (կոնսերվատիվ, վիրահատական) արդյունքների վերահսկման և առողջացման փաստի հաստատման անհրաժեշտության դեպքում:

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան կիրառվում է

  որովայնի խոռոչի օրգանների,
  փոքր կոնքի օրգանների,
  արտաորովայնային օրգանների,
  լեղամուղ համակարգի օրգանների հիվանդությունների դեպքում:

Որովայնային խոռոչի օրգանների ՄՌՏ

Որովայնի խոռոչում բազմաթիվ օրգաններ են տեղակայված, որոնք հաճախ ախտահարվում են տարբեր ախտաբանական գործընթացներով՝ բորբոքայինից մինչև ուռուցքային: Որոշ դեպքերում ո՛չ կլինիկական ախտանշանները, ո՛չ սովորական ախտորոշիչ հետազոտությունները բժիշկներին չեն կարող օգնել միանշանակորեն ախտորոշում իրականացնել: Այսպիսի դեպքերում խորհուրդ է տրվում ՄՌՏ հետազոտություն:

Որովայնային խոռոչի օրգանների ՄՌՏ ցուցումները.

  լյարդի հիվանդություններ. հեպատիտ, ցիռոզ, ուռուցքներ, մետաստազներ, ճարպային դիստրոֆիա,
  ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ. կիստաներ, ներագոյացություններ, բորբոքումներ,
  լեղամուղ համակարգի ախտահարումներ. նեղացումներ, անկանոն զարգացում, խոլեցիստիտ,
  որովայնի փակ վնասվածքներ,
  լյարդի և փայծաղի անհայտ ծագման մեծացումներ,
  ավշային հանգույցների չափսերի մեծացում, դրանցում մետաստազների առկայության որոնում,
  որովայնային խոռոչի օրգանների արյան շրջանառության խանգարումներ, անոթների անոմալիաներ,
  որովայնային խոռոչի աբսցեսներ,
  այլ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների ճշգրտում:

 Արտաորովայնային օրգանների ՄՌՏ

Արտաորովայնային տարածության սահմաններում համեմատաբար քիչ օրգաններ և այլ կարևոր անատոմիական կառույցներ են գտնվում: Դրանցից են՝ երիկամները, մակերիկամները, պարանևֆրալ ճարպային հյուսվածքը, որտեղ կարող են ախտաբանական գործընթացներ առաջանալ (անկանոն զարգացում, հիվանդություններ, վնասվածքներ), և դրանց ճշգրիտ ախտորոշումը սովորական մեթոդներով ոչ միշտ է հաջողվում: Այդ պատճառով մի շարք դեպքերում մասնագետները հետազոտությունների կատարելագործված մեթոդներ են նշանակում, օրինակ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:

Արտաորովայնային օրգանների ՄՌՏ ցուցումները

  երիկամների և դրանց անոթների անկանոն զարգացում (ֆիբրոմկանային դիսպլազիա, երիկամի կրկնապատկում, Ֆրոյլի համախտանիշ և այլն),
  երիկամի կամ մակերիկամի ուռուցքի կասկածներ,
  երիկամների կիստաներ,
  վնասվածքներ և հետվնասվածքային փոփոխություններ,
  ՈՒՁՀ և հետազոտման այլ մեթոդների արդյունքների ճշգրտում:

 

 

 

ԼՈՒՐԵՐ

«Մե´կ էլ ,մե´կ էլ մի զարկ տվեք․․․»    Հակոբ Հակոբյան                                               Հիվանդին հաճախորդի, իսկ բժշկին սպասարկողի վերածելը գերխնդիր է: Դա շատ կարևոր է, քանի որ այդ դեպքում նրանց միջև պարբերաբար կծագեն նման փոխհարաբերություններին բնորոշ...

կարդալ ավելին »

Առողջապահության նախարարությունից ստացանք ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը։ Զուգադիպություն է...

կարդալ ավելին »