Տղամարդկանց փոքր կոնքի համապարփակ ՄՌՏ
Փոքր կոնքի օրգանների և արտաքին սեռական օրգանների ՄՌՏ տղամարդկանց մոտ
Փոքր կոնքի օրգանների ՄՌՏ ժամանակակից, անվտանգ, ճշգրիտ պատկեր ապահովող հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս որոշել տղամարդկանց մոտ շագանակագեղձի ախտահարումները, ինչպես նաև միզապարկի, ուղիղ աղիքի, անոթների, ավշահանգույցների հիվանդությունները: Ըստ վիճակագրական տվյալների, ներկա օրերում տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղն ամենատարածված հիվանդությունն է: Ավելի հաճախ այս հիվանդությունը հանդիպում է 40 –նն անց տղամարդկանց մոտ, այդ թվում նաև՝ այս հիվանդության հանդեպ գենետիկորեն նախատրամադրվածություն ունեցողները: Հարկ է նշել, որ այն երկար տարիներ կլինիկորեն չի արտահայտվում, այդ պատճառով էլ առանց որոշակի ախտանշանների ճիշտ ախտորոշելը բավականին դժվար է:
Տղամարդկանց մոտ փոքր կոնքի օրգանների ՄՌՏ ցուցումներ.
![]() |
շագանակագեղձի ուռուցքի կասկածներ, | |
![]() |
շագանակագեղձի բորբոքում, ադենոմա, | |
![]() |
շագանակագեղձի սպեցիֆիկ հակագենի մակարդակի բարձրացում, | |
![]() |
առնանդամի, սերմնապարկերի ախտահարում: |
Tweet
ԼՈՒՐԵՐ

