Հայերեն | Русский | English

Հոդերի և վերջույթների համապարփակ ՄՌՏ


Հոդերի ՄՌՏ ցուցումները

  տարբեր ծագման արթրիտներ,
   արթրոզներ,
  բուրսիտ, տենդոսինովիտ,
  ներհոդային հեմատոմա կամ հոդում հեղուկի կուտակում,
  հոդի տարրերի վնասման կասկածներ,
  թարմ կամ հին վնասվածքներ,
  աճառային հյուսվածքի և հոդի այլ փափուկ հյուսվածքների ուռուցքներ,
  հոդերի զարգացման բնածին անոմալիաներ,
  հոդերի զարգացման բնածին անոմալիաներ,
  օստեոխոնդրոպաթիա,
  սովորական հոդախախտում,
  թունելի համախտանիշ
  ցավ,այտուց, շարժունակության նվազում կամ հոդում ախտաբանական շարժունակություն՝ ախտորոշման այլ մեթոդների նորմալ արդյունքների դեպքում,
  հետազոտման այլ մեթոդների կասկածելի կամ ոչ որոշակի արդյունքների դեպքում:

Ստործնոտային հոդի ՄՌՏ

  տարբեր ծագման արթրիտներ, արթրոզներ,
  դեմքի և ստորին ծնոտի թարմ և հին վնասվածքներ,
  կծվածքի բնածին խանգարումներ,
  ստորին ծնոտի սովորական հոդախախտ,
  ստործնոտային հոդի կողմից բողոքների առկայություն՝ բերանի բացման կամ փակման ժամանակ ճռճռոց, ցավ, շարժումների սահմանափակում և արգելափակում, տհաճ զգացողություններ ծամող մկաններում, խոսելու խանգարումներ և այլն,
  օրթոպեդիկ վիրահատությունների պլանավորում և դրանց արդյունքների գնահատում:

Ուսային հոդի ՄՌՏ ցուցումները

  հոդերի բորբոքային հիվանդություններ (տարբեր ծագման արթրիտներ՝ վարակային, ռևմատոիդ, վնասվածքային),
  հոդը շրջապատող հյուսվածքների բորբոքային հիվանդույթյուններ,
  ուսային հոդի արթրոզ,
  զարգացման անոմալիաներ,
  հոդային խոռոչում հեղուկի կուտակումներ,
  օստեոխոնդրոպաթիա,
  ուսային հոդի թարմ վնասվածքներ՝ հոդախախտեր,
  կապանների վնասումներ, հոդում արյան զեղումներ,
  հին վնասվածքներ կամ դրանց հետևանքները՝ անկլիոզ, սովորական հոդախախտեր,
  աճառների կամ այդ շրջանի այլ փափուկ հյուսվածքների ուռուցքներ:

Արմնկային հոդի ՄՌՏ ցուցումներ

  արմնկային հոդի և դրա շուրջը գտնվող հյուսվածքների բորբոքում՝ արթրիտ, տենդինիտ, էպիկոնդիլիտ,
  դեգեներատիվ-դիստրոֆիկ գործընթացներ (արթրոզ),
  հոդն ախտահարող շրջակա շարակցական հյուսվածքի հիվանդություններ,
  հոդի մեջ հեղուկի կուտակում,
  վերականգնողական վիրահատության հնարավորության գնահատում,
  վիրաբուժական միջամտությունների արդյունքների գնահատում,
  զարգացման անոմալիաներ,
  հոդի և դրա բաղադրիչների վնասվածքներ,
  արմնկային հոդում և նրա շուրջը տեղակայված քաղցկեղային օջախներով հիվանդություններ,
  այլ հետազոտությունների արդյունքները ճշգրտելու անհրաժեշտություն,
  արմնկային հոդի հիվանդությունների մասին վկայող ախտանշանների առկայություն (ցավ, անկայունություն, շարժունականության նվազում, հարակից շրջանում՝ այտուց, կարմրություն),
  այլ հետազոտությունների ժամանակ շեղումների բացակայություն:

Ճաճանչադաստակային հոդի ՄՌՏ ցուցումներ

  արթրիտ,
  հիպոպլազիա և այլ անկանոն զարգացումներ,
  հոդում ցավ, այտուց, ճռճռոց, շարժունակության խախտում, շարժումների արգելափակում, որևէ հիվանդության առկայության մասին վկայող այլ ախտանշաններ, հատկապես այլ ախտորոշման մեթոդների նորմալ կամ կասկածելի տվյալների դեպքում,
  ռենտգենոգրաֆիայի ժամանակ ստացված տվյալները պարզաբանելու անհրաժեշտություն,
  ճաճանչադաստակային հոդի սովորական հոդախախտ,
  թունելի համախտանիշ, դաստակում արյան հոսքի խանգարումներ:

Դաստակի ՄՌՏ ցուցումներ

  դաստակի վնասվածքներ (սպորտային, կենցաղային, արտադրական),
  դաստակի զարգացման անոմալիաներ (մատների քանակի փոփոխություն, սինդակտիլիա և այլն),
  արթրիտներ, արթրոզներ, կռճիկների բորբոքում,
  թունելի համախտանիշ,
  դաստակի հյուսվածքների ուռուցք,
  ցավ, շարժումների սահմանափակում, այտուց և այլ ախտանշաններ, որոնք   հիվանդության առկայության մասին են վկայում,
  դաստակի հյուսվածքներում օտար մարմիններ:

 Նստակոնքային հոդի ՄՌՏ ցուցումներ

  նստակոնքային հոդի դեֆորմացնող օստեոարթրոզ (ախտորոշում, հիվանդության աստիճանի բացահայտում, հոդի պրոթեզավորման հնարավորության գնահատում),
  հոդի վիճակի վերահսկողություն դրա պրոթեզավորումից հետո,
  արթրիտ,
  սպորտային կամ այլ վնասվածքներ,
  կոնքի գլխիկի ասեպտիկ նեկրոզ,
  նստակոնքային հոդերի անկանոն զարգացում,
  հոդախախտումներ, նստակոնքային հոդի սովորական հոդախախտում,
  հոդի և նրան շրջապատող հյուսվածքների ուռուցքներ և մետաստազներ,
  օստեոխոնդրոպաթիա:

Ծնկային հոդի ՄՌՏ ցուցումներ

  ծնկային հոդի անկանոն զարգացում,
  ծնկի թարմ վնասվածքներ՝ խաչաձև և այլ կապանների ճեղքում, հոդային պատիճի վնասվածքներ, հոդի մեջ արյան զեղում և այլն,
  վնասվածքների հետևանքներ՝ ցավերի, այտուցների, շարժունակության խախտումների հայտնվելը,
  ծնկային հոդի վնասվածքների և հիվանդությունների դեպքում վերականգնողական բուժման հնարավորության գնահատում,
  հոդում հեղուկի կուտակում,
  օստեոխոնդրոպաթիա,
  հոդի հյուսվածքների և շրջակա գոյացությունների ուռուցքային հիվանդություններ,
  արմնկային հոդում և նրա շուրջը տեղակայված քաղցկեղային օջախներով հիվանդություններ:

Կոճի և ոտնաթաթի հոդի ՄՌՏ ցուցումներ

  կոճի և ոտնաթաթի մանր հոդերի արթրիտներ, արթրոզներ,
  ոտնաթաթում օտար մարմինների առկայություն և վնասվածքներ,
  կոճի հոդերի և ոտնաթաթի հյուսվածքների կառույցվածքի խանգարումներ,
  ստորին վերջույթների  անկանոն զարգացում,
  կոճի և ոտնաթաթի հոդի հյուսվածքների ուռուցքային հիվանդությունների կասկածներ,
  հոդախախտեր,
  հետազոտվող կառույցների կողմից բողոքների առկայություն (այտուց, ոտնաթաթի ուռածություն, ցավեր, կոճային հոդի և մատների շարժունակության խախտում), հատկապես այլ ախտորոշիչ հետազոտությունների նորմալ արդյունքների դեպքում,
  այլ մեթոդներով ստացված տվյալները ճշգրտելու անհրաժեշտություն:

 

 

 

ԼՈՒՐԵՐ

«Մե´կ էլ ,մե´կ էլ մի զարկ տվեք․․․»    Հակոբ Հակոբյան                                               Հիվանդին հաճախորդի, իսկ բժշկին սպասարկողի վերածելը գերխնդիր է: Դա շատ կարևոր է, քանի որ այդ դեպքում նրանց միջև պարբերաբար կծագեն նման փոխհարաբերություններին բնորոշ...

կարդալ ավելին »

Առողջապահության նախարարությունից ստացանք ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը։ Զուգադիպություն է...

կարդալ ավելին »