Հայերեն | Русский | English

Գլխուղեղի միաշերտ սպիրալային համակարգչային տոմոգրաֆիա

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) գանգի ոսկրերի, ատամների, շուրջքթային խոռոչների, ակնագնդի պարունակության, ուղեղի մասին շատ տեղեկություններ ստանալու հնարավորություն է տալիս: Գրեթե բոլոր ախտաբանական գործընթացները, որոնք այս օրգաններում կարող են զարգանալ, հեշտությամբ հայտնաբերվում են ՀՏ կատարելու ճանապարհով:

Որպես կանոն, հետազոտությունը կատարվում է ռենտգենից և այլ հետազոտություններից հետո, որոնք հնարավորություն են տալիս մոտավոր որոշել ախտաբանական գործընթացի տեղը և դրա ծագման մասին ենթադրություններ կատարել: Նախկինում իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքներն անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ, քանի որ գլխի ՀՏ կատարելու ժամանակ դա կօգնի ճիշտ կառուցել հետազոտման սխեման և, արդյունքները նկարագրելիս, անհրաժեշտ շեշտադրումներ կատարել:

Գլխուղեղի ՀՏ ցուցումները.

 

գանգատուփի ոսկրերի կոտրվածքի կասկածներ,

փափուկ հյուսվածքների, գլխուղեղի վնասումներով, հեմատոմայի առաջացմամբ գանգաուղեղային վնասվածքներ,

գլխացավերի անհայտ պատճառներ, հատկապես այլ հետազոտությունների նորմալ արդյունքերի ժամանակ,

գլխուղեղի անոթային ախտահարումների կասկածներ,

տարբեր ծագման ներգանգային արյունազեղումներ,

ուղեղի այտուց,

գլխուղեղի կաթվածի ենթադրություններ,

ուղեղի և գլխի հյուսվածքների ուռուցքներ,

ուղեղի կիստաներ,

ծնոտի հետազոտության անհրաժեշտություններ՝ ատամնաբույժի կամ օրթոդոնտի մոտ բուժում անցնելուց առաջ,

հիդրոցեֆալիա,

ակնագնդի վիճակի գնահատում:

           
     

 

 

2014-03-12|Հեղինակ: Տիգրան Ապիկյան Ժիրայրովիչ|Աղբյուրը: med-practic.com|Սկզբնաղբյուր: mail.ru|Լուսանկարը: Tigran Apikyan

ԼՈՒՐԵՐ

Տեղեկացնում ենք, որ ս․թ․սեպտեմբերի 1-ին «Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնում կայանալիք պրոֆեսորներ Մաթիաս Պրոկոպի և Միխայել Լանիադոյի մասնակցությամբ սեմինարի գրանցման...

կարդալ ավելին »

Հասունացել է կոնֆլիկտ ոլորտի նախկին գլխավոր մասնագետ, ՀՀ-ում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հիմնադիր Արամ Քոչարյանի և Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիայի...

կարդալ ավելին »