Հայերեն | Русский | English

Հոդերի միաշերտ սպիրալային համակարգչային տոմոգրաֆիա

Հոդերի ՀՏ   

Հոդերի համակարգչային տոմոգրաֆիան մեծ կիրառություն է ստանում հատկապես խոշոր, բարդ հոդերի (ծնկային, կոնքազդրային, արմնկային) հետազոտության ժամանակ: Բացի այդ, կարող են հետազոտվել ձեռքի, դաստակի, ոտնաթաթի և սրունքի հոդերը:

Շերտավոր սքանավորում կատարելու և բարձր որակի նկարներ ստանալու հնարավորությունը, սարքի մեծ թույլատրելիության հնարավորությունները և պատկերի դետալային մեծացման բազմաթիվ միջոցների առկայությունը ստեղծում են բոլոր նախադրյալները, որպեսզի ոսկրերի և հոդերի համակարգչային տոմոգրաֆիան դրանց ախտաորոշման լավագույն տարբերակներից մեկը համարվի:

Ոսկրերի և հոդերի ՀՏ ցուցումները

  Կմախքի ցանկացած վնասվածքներ (հնարավոր բոլոր տեսակի կոտրվածքներ` տեղաշարժմամբ և առանց տեղաշարժման, հոդախախտումներ և այլն),
  հոդերի բորբոքային, դեգեներատիվ և այլ ախտահարումներ,
  արյունաստեղծ հյուսվածքի ախտահարում,
  օստեոմիելիտ,
    ոսկրային և աճառային հյուսվածքների ուռուցքներ, շրջակա հյուսվածքներից ոսկրային և աճառային հյուսվածքի վրա տեղափոխված ուռուցքներ,
    ոսկրերում մետաստազներ,
    ոսկրերի տուբերկուլյոզ,
    օստեոպորոզ,
    անոմալիաներ:




ԼՈՒՐԵՐ

Շիրակի և մոտակա համայնքների հիվանդները ՄՌՏ-ի համար ստիպված չեն լինի հասնել Երևան Հետևելով ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությանը...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնի բժշկական տնօրեն, ՀՀ-ում ՄՌՏ-ի հիմնադիր Արամ Քոչարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին կայացավ գիտագործնական սեմինար՝ հանրահռչակ մասնագետներ...

կարդալ ավելին »