Հայերեն | Русский | English

Քունքային ոսկրերի, ակնակապճի և կոկորդի սպիրալային բազմաշերտ համակարգչային տոմոգրաֆիա

Քունքային ոսկրերի, ակնագնդերի և կոկորդի համակարգչային տոմոգրաֆիա

Քունքային ոսկրերի համակարգչային տոմոգրաֆիան հետազոտման ճառագայթային մեթոդ է, որի ընթացքում քունքային ոսկրերը ռենտգենյան ճառագայթներով շերտ առ շերտ սքանավորվում են և պատկերների շարք ստեղծում: Գործընթացը մասնագետներին ախտորոշման արժեքավոր տեղեկություններ է տրամադրում:

Քունքային ոսկրերի ՀՏ ցուցումները

  Մեկ կամ երկու կողմից  քունքային ոսկրերի վնասվածքներ,
  լսողության և հավասարակշռության խախտումներ, քունքային ոսկրի ներսում կամ անմիջապես դրա հարևանությամբ տեղակայված ներագոյացությունների նշաններ,
  օտիտներ՝ հատկապես անհայտ ծագման,
  քունքային ոսկրի մեջ կամ դրա հարևանությամբ գտնվող ուռուցքային կառույցների կասկածներ,
    օտոսկլերոզ,
    մաստոիդիտ,
    էլեկտրոդների իմպլանտացման վիրահատության նախապատրաստություն,
    ականջից արտադրություն և այլն:

Ակնագնդերի ԲՊՀՏ-ն (բազմապարուրային համակարգչային տոմոգրաֆիա)վնասվածքների, ուռուցքների, բորբոքումների, օտար մարմինների առկայության հետևանքով ակնագնդերի ախտահարումների ախտորոշման առաջատար միջոց է:

Ակնագնդերի ՀՏ օգնությամբ բացահայտվում են դրա ներսում և դրսում տեղակայված ու տարբեր ծագում ունեցող ծավալուն գոյացությունները, հարևան կառույցների մեկուսացման աստիճանը, ակնախնձորի կառուցվածքի փոփոխությունները:

Ցուցումները

  Ակնագնդերի, տեսողական նյարդի, արցուքագեղձերի բարորակ և  չարորակ ուռուցքներ,
  կեղծ ուռուցքներ, բորբոքային ինֆիլտրատներ,
  ակնագնդերի ոսկրային վնասվածքների,  օտար մարմինների բացահայտում,
  միակողմանի էկզօֆթալմի պատճառի բացահայտում:

Կոկորդի և պարանոցի համակարգչային տոմոգրաֆիա

Կոկորդի համակարգչային տոմոգրաֆիան ռենտգենյան ճառագայթների օգնությամբ կատարվող շնչուղիների վերին հատվածների հետազոտման մեթոդ է: Տվյալ հետազոտությունն իրականացվում է ախտորոշման ճշգրտման կամ հաստատման համար: Սքանավորումը թույլ է տալիս ուսումնասիրել բորբոքումները, վնասվածքների հետևանքները, նորագոյացությունները:


Ցուցումները

  Շնչահեղձություն, կլման ակտի դժվարություններ,
  կոկորդի նեղացման, այտուցի կասկածներ, կոկորդի կաթված,
  լարինգիտ,
  ավշային հանգույցների փոփոխություններ,
  կոկորդի, պարանոցի փափուկ հյուսվածքների, հարվահանաձև գեղձի կամ վահանաձև գեղձի նորագոյացություններ,
  խպիպի տարբեր տեսակներ,
  կոկորդի վնասվածքներ:

ԼՈՒՐԵՐ

Շիրակի և մոտակա համայնքների հիվանդները ՄՌՏ-ի համար ստիպված չեն լինի հասնել Երևան Հետևելով ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությանը...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնի բժշկական տնօրեն, ՀՀ-ում ՄՌՏ-ի հիմնադիր Արամ Քոչարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին կայացավ գիտագործնական սեմինար՝ հանրահռչակ մասնագետներ...

կարդալ ավելին »