Հայերեն | Русский | English

Որովայնի խոռոչի բազմաշերտ սպիրալային համակարգչային տոմոգրաֆիա

Որովայնի խոռոչի արտաորովայնային տարածության ՀՏ

Որովայնի խոռոչում բարդ օրգան-համակարգ է տեղակայված, որը բաղկացած է տարբեր կառուցվածքներով և ֆունկցիաներով բազմաքանակ կառույցներից: Այսօր շատ քիչ հետազոտման մեթոդներ գոյություն ունեն, որոնք կարող են միաժամանակ տեղեկատվություն տալ այս բոլոր կառույցների մասին. այդպիսի սակավաթիվ հետազոտություններից մեկը, որն ընդունակ է դա իրականացնել,որովայնային խոռոչի համակարգչային տոմոգրաֆիան է:

Որովայնի խոռոչի օրգանների ՀՏ ցուցումները

Հետազոտություն կատարելու ցուցում կարող է լինել ո՛չ միայն որովայնային խոռոչի ընդհանուր ախտահարումը, այլ նաև առանձին օրգանների հիվանդությունները: Ստամոքսի, լյարդի, փայծաղի, անոթների և այլ հատվածների ՀՏ կատարելու ժամանակ հնարավոր է ո՛չ միայն խնդիր ունեցող, այլև նրան շրջապատող հատվածների մասին տեղեկատվություն ստանալ:

 Հետազոտման անհրաժեշտություն ունեցող պատճառների թիվը մեծ է.

  օրգանների բորբոքային հիվանդություններ` հեպատիտ, պանկրեատիտ, որովայնային խոռոչի աբսցեսներ,
  օրգանների կիստաներ` իրական և մակաբուծային,
  արյան շրջանառության խանգարումներ, անոթների ախտահարումներ,
  որովայնային խոռոչի ուռուցքային հիվանդություններ (առաջնային ուռուցքներ և մետաստազներ),
    լյարդի, երթաստամոքսային գեղձի, ստամոքսի, աղիների ախտահարումներ,
    որովայնային խոռոչի ավշային հանգույցների փոփոխություններ,
    որովայնի վնասվածքներ,
    այլ հետազոտությունների արդյունքների ճշտման անհրաժեշտություն,
  խոշոր անոթային հանգույցների ախտահարումներ:

 Արտաորովայնային շրջանի օրգանների ՀՏ-ն տեսայնացնող հետազոտման մեթոդ է, որը թույլ է տալիս ռետնգենյան ճառագայթների միջոցով հետազոտվող շրջանի հյուսվածքների շերտավոր սքանավորում իրականացնել: Այս դեպքում մարմնի առանձին «շերտերի» որակյալ, մանրամասն պատկերներ են ստեղծվում: Երիկամների և մակերիկամների համակարգչային տոմոգրաֆիան հնարավորություն է տալիս բացահայտել դրանց բորբոքային, ուռուցքային հիվանդությունները, արյան շրջանառության խանգարումները, վնասվածքները, զարգացման անկանոնությունը և այլ ախտահարումներ:

Հետորովայնային շրջանի ՀՏ ցուցումները

  Որովայնի փակ վնասվածքներ կամ արտաորովայնային շրջանի օրգանների վնասման կասկածով գոտկատեղային շրջանի վնասվածքներ,
  արտաորովայնային հատվածի ավշային հանգույցների ախտահարումներ,
  երիկամային քարեր
  նեֆրիտներ, աբսցեսներ,
    երիկամների և մակերիկամների ուռուցքներ,
    երիկամների կիստաներ և պոլիկիստոզներ
    երտաորովայնային հատվածի օրգանների անկանոն զարգացում և այլն:

 

 

 

ԼՈՒՐԵՐ

«Մե´կ էլ ,մե´կ էլ մի զարկ տվեք․․․»    Հակոբ Հակոբյան                                               Հիվանդին հաճախորդի, իսկ բժշկին սպասարկողի վերածելը գերխնդիր է: Դա շատ կարևոր է, քանի որ այդ դեպքում նրանց միջև պարբերաբար կծագեն նման փոխհարաբերություններին բնորոշ...

կարդալ ավելին »

Առողջապահության նախարարությունից ստացանք ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը։ Զուգադիպություն է...

կարդալ ավելին »