Հայերեն | Русский | English

Կրծքավանդակի բազմաշերտ սպիրալային համակարգչային տոմոգրաֆիա

Կրծքավանդակի ՀՏ                                                                                                 

Համակարգչային տոմոգրաֆիան շնչառական օրգանների և կրծքավանդակի այլ օրգանների հետազոտության լավագույն մեթոդներից է: Այն տեղեկատվական է թոքերի դժվար ախտորոշվող հիվանդությունների ժամանակ, կերակրափողի և շնչուղիների հիվանդությունների նախնական ախտանիշների ժամանակ, ինչպես նաև հետազոտման հատվածներում ուռուցքների և կրծքավանդակի ավշային հանգույցներում մետաստազների հայտնաբերման համար:

Կրծքավանդակի և միջնորմի օրգանների ՀՏ ցուցումները

  Թոքերի և միջնորմի ուռուցքների կասկածներ,
  կրծքավանդակի օրգանների անհայտ գոյացությունների բնույթի պարզաբանում,
  պլևրիտ՝ հատկապես անհայտ ծագման,
  դժվար ախտորոշվող թոքաբորբեր, թոքերում ինֆիլտրացիայի օջախներ,
    տուբերկուլյոզի դժվար բացահայտվող ձևեր,
    ավշային հանգույցների չափերի մեծացում և փոփոխություն,
    թոքերի կիստաներ, այդ թվում`մակաբուծային,
    թոքերի աբսցես,
  մեդիաստինիտ,
  միջնորմի անոթների թրոմբոէմբոլիա:

ԼՈՒՐԵՐ

Դուպլեքս  հետազոտությունը անոթների գերձայնային հետազոտությունն է, որի ժամանակ ուսումնասիրվում են մագիստրալ...

կարդալ ավելին »