Հայերեն | Русский | English

Թքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն

Թքագեղձերի  ուլտրաձայնային հետազոտություն Թքագեղձերի ուլտրաձայնային ախտորոշումը բավականին մեծ տարածում է ստացել այն բանի շնորհիվ, որ հետազոտման այս մեթոդը տարբերվում է իր պարզությամբ, հասանելիությամբ, ինչպես նաև տարբեր խանգարումների բացահայտման բարձր արդյունա­վետությամբ: Շատ հաճախ թքագեղձերի  ուլտրաձայնային հետազոտությունն (ՈՒՁՀ) օգտագործվում է այն հիվանդ­ների հետազոտության համար, որոնց անամնեզի մեջ գլխի և պարա­նոցի շրջանի ախտաբանական դեպքեր են արձանագրված: ՈՒՁՀ-ի թերությունն այս պարագայում բարորակ նորագոյացությունները չարորակից տարբերելու անհնարիությունն է: Բայցևայնպես, չարորակ ուռուցք կասկածելու դեպքում կիրառում են դոպլերային սոնոգրաֆիան, որն օգնում է որոշել խոշոր թքագեղձերի արյան մատա­կարարման ախտահարումները: Այնուամենայնիվ, ՈՒՁՀ-ն պահանջված է որպես ուռուցքի ձևավորման և տարբեր ախտաբանական երևույթների բացահայտման հիմնական միջոց: Այցելուի համար թքագեղձերի ՈՒՁՀ-ն ոչ մի անհարմար­ություն չի պատճառում, գործընթացը չի պահանջում հատուկ նախապատրաստություն, բացար­ձա­կապես անցավ է և տևում է մի քանի րոպե:

Թքագեղձերի ուլտրաձայնային հետազոտության ցուցումները.

Պացիենտի բժշկական օգնությանը դիմելու դրդող հիմնական ախտանիշը վատ ինքնազգացողությամբ և բարձր ջերմությամբ ուղեկցվող ենթածնոտային հատվածի սուր և ուժեղ ցավերն են: Սուր բորբոքումն ախտորոշվում է թքագեղձերի չափերի մեծացման հիման վրա, սակայն ՈՒՁՀ-ն կօգնի ճշգրիտ ախտորոշում կատարել: Շատ հաճախ ցավերի պատճառներ են լորձա­թա­­ղանթի վրա ատամի խոզանակի կամ խնձորի կոշտ կեղևի հետևան­քով առաջացած վարակային բորբոքումները:

Բժշկության մեջ ընդունված է առանձնացնել թքագեղձերի հետևյալ հիվանդությունները.


♦ դիստրոֆիկ՝ սրանց դասին են պատկանում սիալոզները և սիալոդենոզները,
♦ բորբոքային՝ այս խմբի մեջ են մտնում  սուր և քրոնիկ սիալոադենիտը, թքաքարային հիվանդությունը,
♦ բարորակ և չարորակ ուռուցքները,
♦ թքագեղձերի կառուցվածքի և գործունեության բնածին անոմալիաները,
♦ վնասվածքները:

Դրանցից շատերն ունեն նման ծագումնաբանություն, այդ պատճառով շատ հաճախ տարբերակիչ ախտորոշման համար նախընտրում են թքագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունը:

2014-01-08|Աղբյուրը: news.am|Սկզբնաղբյուր: mail.ru|Լուսանկարը: Tigran Apikyan

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »