Հայերեն | Русский | English

Ավշային հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն

        
Ավշային հանգույցները ծայրամասային իմունային համակարգի օրգաններ են, որոնք տեղակայված են արյունատար անոթների հարևանությամբ և ունեն փոքր չափեր: Նրանք կենսաբանական զտիչների դեր են կատարում, ինչպես նաև հակամարմինների աղբյուր են: Ավշային հանգույցների մեծացումը մարդու օրգանիզմում ախտաբանական փոփոխությունների մասին են վկայում, որի պարագայում պահանջում է բավականաչափ ուշադրություն: Ավշային հանգույցներում ախտաբանական փոփոխությունների ախտորոշման հավաստի ու արդյունավետ մեթոդներից մեկը ՈՒՁՀ-ն է:

Ավշային հանգույցների ՈՒՁՀ ցուցումները.

Ավշային հանգույցների ՈՒՁՀ անհրաժեշտ է հետևյալ դեպքերում.
♦           վարակից հետո ավշային հանգույցների մեծացում, որոնք առողջանալուց երկու շաբաթ անց չեն վերականգնվում,
♦            արտաքին զննման ժամանակ բոլոր ավշային հանգույցները մեծացած են,
♦           ավշային հանգույցների չափերի փոփոխությունները տեղի է ունեցել անցյալում մրսածության և վարակային հիվանդություններից անկախ,
♦            ավշային հանգույցների մեծացումն ուղեկցվել է բարձր ջերմությամբ, կլման կամ շնչառական ֆունկցիայի խանգարումներով, կոկորդում ցավով,
♦           պարանոցի շրջանում միայն մեկ ավշային հանգույցի մեծացում, կամ դրա չափերը զգալիորեն գերազանցում է մյուսներին,
♦           եթե կզակային, կրծքային, ստորանրակային կամ վերանրակային, արմնկային և/կամ ենթածնկային շրջաններում հանգույցներ են շոշափվում:


Ավշային հանգույցների ախտահարումների պատճառները

Ընդհանուր առողջության և լավ ինքնազգացողության ֆոնի վրա ավշային հանգույցների մեծացումը շատ հաճախ մտահոգող ազդանշան է, ինչը լուրջ ախտաբանական գործընթացների (այդ թվում նաև՝  ուռուցքաբանական) մասին կարող է վկայել:

Այսպես, մեծացած ավշային հանգույցները կարող են վկայել հետևյալ ախտաբանական գործընթացների մասին.

   վարակային հիվանդություններ,  
  վիրուսային վարակներ, այդ թվում՝ ՄԻԱՎ, ցիտոմեգալովիրուս, կարմրախտ, Էպշտեյն-Բարրի վիրուս, ծաղիկ, հեպատիտ,
  բակտերիալ և միկոբակտերիալ վարակներ,
  սնկային, մակաբուծային, սպիրոխետային, խլամիդիային վարակային ախտահարումներ,
  չարորակ ուռուցքային գործընթացներ,
  արյունաբանական հիվանդություններ (Խոջկինի հիվանդություն, սուր ավշային կամ միելոիդային լեյկեմիա, հիստիոցիտոզներ և այլն),
  մետաստազներով օրգանների ախտահարումներ,
  պահեստավորման հետ կապված հիվանդություններ (Գոշեի հիվանդություն, Նեյման-Պիկի հիվանդություն),
  թիրեոտոքսիկոզ,
  սարկոիդոզ,
  ամիլոիդոզ:

Անհապաղ դիմել մասնագետի՝ եթե առկա է ավշային հանգույցների մեծացում կամ ցավ:

 

2014-10-05|Հեղինակ: Տաթեւիկ Շահյան|Աղբյուրը: 500px.com|Սկզբնաղբյուր: uniform.am|Լուսանկարը: 500px.com/apikyan

ԼՈՒՐԵՐ

Դուպլեքս  հետազոտությունը անոթների գերձայնային հետազոտությունն է, որի ժամանակ ուսումնասիրվում են մագիստրալ...

կարդալ ավելին »