Վերին վերջույթների զարկերակների և երակների ԴՍ
Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել երկու ձեռքերի երակների և զարկերակների վիճակը, հետազոտել անոթներում, դեպի օրգաններ և հյուսվածքներ արյան հոսքի առանձնահատկությունները, բացահայտել անոթային խանգարումները, զարկերակների նեղացումները, թրոմբոզները, անևրիզմաները:
Հետազոտության նպատակներն են
![]() |
անոթների անցանելիության գնահատումը | |
![]() |
ներանոթային գոյացությունների հայտնաբերումը | |
![]() |
արյունատար անոթներում արյան հոսքի բնույթի և ցուցանիշների գնահատումը: |
Հետազոտության ցուցումները:
![]() |
վերջույթների այտուցվածությունը | |
![]() |
վերջույթների թմրածությունը | |
![]() |
ձեռքերի քրտնոտությունը | |
![]() |
ցավի զգացողությունը վերին վերջույթներում ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգիստ ժամանակ | |
![]() |
մաշկի փոփոխությունները (գունատություն, կարմրություն, հիպերպիգմենտացիա, չապաքինվող խոցեր) | |
![]() |
երակների վարիկոզ լայնացումները | |
![]() |
տրոմբոզի կամ էմբոլիայի առկայությունը պացիենտի հիվանդության պատմության նկարագրում | |
![]() |
վերին վերջույթների անոթների վրա վիրաբուժական միջամտությունները | |
![]() |
հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը | |
![]() |
վնասվածքները: |
Tweet
2018-06-06
ԼՈՒՐԵՐ

