Հայերեն | Русский | English

Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն

Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն

Վահանագեղձը նյութափոխանակության մեջ ունի մեծ դերակատարում: Շատ մարդիկ տառապում են վահանաձև գեղձի հիվանդություններով, բայց նույնիսկ չեն էլ կասկածում դրա մասին: ՈՒՁՀ շնորհիվ հնարավոր է պարզել վահանա­ձև գեղձի գործունեության խանգարումները, բացահայտել նորագոյացությունները, բորբո­քա­յին գործընթացները, գեղձի կառուցվածքային  փոփոխութ­յունները:

Երբ կատարել ուլտրաձայնային հետազոտություն

Հիվանդության հիմնական ցուցանիշներն են՝

  հոգնածությունը կամ անտարբերությունը (ապաթիա),
  թմրածությունը,
  քնկոտությունը,
  թուլությունը,
  ճարպակալումը,
  մաշկի չորությունը,
  դեմքի այտուցվածությունը,
  եղունգների փխրունությունը

 կամ՝

  տրամադրության անկումը,    
  հյուծվածությունը,
  դյուրագրգռությունը,
  սրտի կծկման հաճախականության բարձրացումը:

 

Վահանաձև գեղձի ՈւՁՀ կատարելու համար հատուկ նախապատրաստում չի պահանջվում:


Այս հետազոտությանը պետք է դիմեն մարդիկ, որոնց աշխատանքը մասնագիտական վտանգ է պարունակում, այդ թվում նաև՝ համակարգչի առջև աշխատանքը: Դա վերաբերում է նաև անձանց, ովքեր ընդունում են հորմոն պարունակող դեղամիջոցներ, չունեն բարենպաստ ժառանգական պատմություն:

 

0000-00-00

ԼՈՒՐԵՐ

Արդյո՞ք սա արդեն համաճարակ չէ: Կառավարության նիստին Առողջապահության նախարարը Վարչապետին զեկուցում է, որ կա հնարավորություն անվճար ապահովագրել...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժում աշխատելու համար...

կարդալ ավելին »