Հայերեն | Русский | English

Որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

Որովայնային խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն

 Որովայնային խոռոչի ուլտրաձայնային հետազոտությունն (ՈՒՁՀ) ախտորոշման մեթոդ է, որը կիրառվում է լյարդի, լեղուղիների, փայծաղի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, երի­կամ­ների, ստամոքսի և աղիների ախտաբանական գործընթացների դեպքում: Այս հետազոտության շնորհիվ հնարավոր է պարզել վերոնշալ օրգանների հիվանդությունները նույնիսկ նրա արտահայտման վաղ փուլում:

Որովայնային ՈՒՁՀ անհրաժեշտ է հետևյալ դեպքերում.

  բերանում դառը համի զգացողություն,         
  ուտելուց հետո փքվածության զգացողություն,
  աջ կողատակի ցավեր, ծանրության զգացողություն,
  մարսողական օրգանների քրոնիկ հիվանդություններ,
  որովայնի խոռոչի վնասվածքի առկայություն,
  շաքարային դիաբետ,
  պատրաստվում եք վիրահատության:

 

 

 

ԼՈՒՐԵՐ

«Մե´կ էլ ,մե´կ էլ մի զարկ տվեք․․․»    Հակոբ Հակոբյան                                               Հիվանդին հաճախորդի, իսկ բժշկին սպասարկողի վերածելը գերխնդիր է: Դա շատ կարևոր է, քանի որ այդ դեպքում նրանց միջև պարբերաբար կծագեն նման փոխհարաբերություններին բնորոշ...

կարդալ ավելին »

Առողջապահության նախարարությունից ստացանք ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը։ Զուգադիպություն է...

կարդալ ավելին »