Հայերեն | Русский | English

Կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն

Կաթնագեղձերի և հարակից ավշային հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն

 
Կաթնագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունը (ավշային հանգույցների ուսումնասիրման հետ միասին) կրծքագեղձի ախտահարումների՝ բարորակ և չարորակ նորագոյացությունների, բորբոքային գործընթացների և այլ հիվանդությունների ախտորոշման խոտումնալից եղանակներից է:

Կաթնագեղձերի որակյալ և լիարժեք ՈւՁՀ կատարելու համար համապատասխան, և, ամենակարևորը, ժամանակակից սարքա­վորումներ են անհրաժեշտ:

Վերջին սերնդի ուլտրաձայնային սարքավորումները մասնագիտացված փոքր չափսերով, բարձրորակ, 7,5-15 ՄՀց հաճախականությամբ և դինամիկ ֆոկուսավորմամբ տվիչներ ունեն, որոնք իրենց մեջ միավորում են թույլատրող հնարավորության բարձրակարգ և լավագույն տարբերակում՝ ստացվող պատկերի հատիկավորման նվազման պայմաններում:

Ազդանշանային դոպլերոգրաֆիայի, գունավոր դոպլերային նկարահանման, ինչպես նաև  դոպլերոգրաֆիայի կիրառումը թույլ է տալիս ավելի բարձրացնել ՈւՁՀ ճշգրտության աստիճանը:

Որպես կանոն՝ ուլտրաձայնային ախտորոշումը հետևյալ դեպքերում է նշանակվում.

  շոշափման և ռենտգեն նկարահանման արդյունքում նորագոյացությունների բացահայտման դեպքում՝ դրանց տարբերակման նպատակով,
  կաթնագեղձերի ոչ նորմալ խտության դեպքում,
  հղիների և կերակրող մայրերի մոտ հիվանդությունների կանխարգելման համար,
  մինչև 30 տարեկան կանանց կանխարգելիչ հետազոտությունների շրջանակներում,
  երեխաների և դեռահասների մոտ ախտանիշների և հիվանդությունների առկայության կասկածների դեպքում,
  կաթնագեղձերի սուր բորբոքային հիվանդությունների կամ վնասվածքների դեպքում,
  պլաստիկ վիրահատություններից, ինչպես նաև սիլիկոնե իմպլանտներ տեղադրելուց հետո կաթնագեղձերի վիճակի գնահատման շրջանակներում,
  կաթնագեղձերում և դրան շրջապատող հյուսվածքներում կասկածելի նորագոյացությունների բիոպսիայի ժամանակ՝ ուլտրաձայնային վերահսկման  նպատակով,   
  տղամարդկանց մոտ կաթնագեղձերի զարգացման ախտաբանական շեղումների ժամանակ կատարվող հետազոտությունների շրջանակներում,
  խտացումների ախտորոշման համար, որոնց պատճառներն անհայտ են:

 

Բացի այդ, ՈՒՁՀ նշանակվում է դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց և ռենտգեն նկարահանման եզրակացության երկիմաստության դեպքում՝ որպես լրացուցիչ հետազոտություն:

ԼՈՒՐԵՐ

Շիրակի և մոտակա համայնքների հիվանդները ՄՌՏ-ի համար ստիպված չեն լինի հասնել Երևան Հետևելով ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությանը...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնի բժշկական տնօրեն, ՀՀ-ում ՄՌՏ-ի հիմնադիր Արամ Քոչարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին կայացավ գիտագործնական սեմինար՝ հանրահռչակ մասնագետներ...

կարդալ ավելին »