Հայերեն | Русский | English

Ստորին վերջույթների զարկերակների և երակների դուպլեքս հետազոտություն

Ստորին վերջույթների ուլտրաձայնային ախտորոշումը տարբերվում է սովորական ուլտրաձայնային հետազոտությունից, քանի որ այն ուսումնասիրում է նաև անոթներում արյան հոսքի առանձնահատկությունները (արագությունը, խտությունը  և այլն): Դուպլեքս հետազոտությունը համատեղում է երկու ուլտրաձայնային հետազոտություն.

  • ավանդական ուլտրաձայնային հետազոտությունը,
  • դոպլեր  հետազոտությունը:

Սա հնարավորություն է տալիս ստանալ տվյալներ արյան անոթների կառուցվածքի, ինչպես նաեւ արյան հոսքի վերաբերյալ:

Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության միջոցով կարելի է ախտորոշել ներքին օրգանների տարբեր ախտաբանություններ.

  աթերոսկլերոտիկ թիթեղիներ (atherosclerotic plaques),
  անոթային անևրիզմաներ(aneurisma),
  խորանիստ երակների թրոմբոզ (thrombosis),
  հետթրոմբոտիկ համախտանիշ,
  երակների վարիկոզ լայնացումներ (varicose veins),
  երակային աստղիկներ (spider veins),
  ծնկան հոդի ախտաբանություններ,

Հաճախ բժիշկն ուղարկում է ստորին վերջույթների երակների դուպլեքս հետազոտության հետևյալ ախտանշանների դեպքում.

  ոտքերում ծանրության զգացողություն,
  ոտքերի թմրածություն և այտուցվածություն,
  ոտքերում ցավային զգացողություններ,
  հետթրոմբոտիկ համախտանիշ,
  ոտքերի գունատություն կամ երակային բարձիկների առկայություն,
  վիրահատական միջամտությունից առաջ:

 

ԼՈՒՐԵՐ

Հարգելի կանայք և աղջիկներ, «Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնը գարնանային տոներին ընդառաջ...

կարդալ ավելին »

Սիրելի կանայք և աղջիկներ, Շնորհավորում ենք գարնանային գեղեցիկ տոների առթիվ և մաղթում առողջություն...

կարդալ ավելին »