Հայերեն | Русский | English

Ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության տեստ (Տրեդմիլ տեստ)

Կիրառվում է հիմնականում  հայտնաբերելու թաքնված կորոնար  անբավարարությունը և ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ տոլերանտությունը:   Ծանրաբեռնվածությունը նույնանման ազդեցություն ունի սիրտ-անոթային և շնչառական համակարգի վրա: Առաջացնում է տախիկարդիա, հետևաբար միոկարդի թթվածնի նկատմամբ պահանջի մեծացում:Առողջ մարդկանց  մոտ առաջանում է կորոնար անոթների լայնացում: Սրտի իշեմիկ հիվանդությունով հիվանդների մոտ մեծանում է թթվածնի նկատմամբ պահանջը, որը բերում է կորոնար անբավարարության, ուղեկցվելով ստենոկարդիայի նոպայով և ԷՍԳ փոփոխություններով:Տրեդմիլ տեստը  իրենից ներկայացնում է շարժվող մարզասարք, որը կարող է փոխել անկյունը և արագությունը:Արագությունը և անկյունը կառավարվում է համապատասխան ծանրաբեռնվածության ուժգնության և ուղեցույցի: Հիվանդը քայլում կամ վազում է: Ընթացքում կատարվում է ԷՍԳ, ՍԿՀ և ԶՃ  վերահսկողություն:

0000-00-00

ԼՈՒՐԵՐ

Արդյո՞ք սա արդեն համաճարակ չէ: Կառավարության նիստին Առողջապահության նախարարը Վարչապետին զեկուցում է, որ կա հնարավորություն անվճար ապահովագրել...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժում աշխատելու համար...

կարդալ ավելին »