Հայերեն | Русский | English

Վերին վերջույթների զարկերակների և երակների ԴՍ

Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել երկու ձեռքերի երակների և զարկերակների վիճակը, հետազոտել անոթներում,  դեպի օրգաններ և հյուսվածքներ արյան հոսքի առանձնահատկությունները, բացահայտել անոթային խանգարումները, զարկերակների նեղացումները, թրոմբոզները, անևրիզմաները:

Հետազոտության նպատակներն են

  անոթների անցանելիության գնահատումը
  ներանոթային գոյացությունների հայտնաբերումը
  արյունատար անոթներում արյան հոսքի բնույթի և ցուցանիշների գնահատումը:


Հետազոտության ցուցումները:

  վերջույթների այտուցվածությունը
  վերջույթների թմրածությունը
  ձեռքերի քրտնոտությունը
  ցավի զգացողությունը վերին վերջույթներում ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգիստ ժամանակ
  մաշկի փոփոխությունները (գունատություն, կարմրություն, հիպերպիգմենտացիա, չապաքինվող խոցեր)
  երակների վարիկոզ լայնացումները
  տրոմբոզի կամ էմբոլիայի առկայությունը պացիենտի հիվանդության  պատմության նկարագրում
  վերին վերջույթների անոթների վրա  վիրաբուժական միջամտությունները
  հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը
  վնասվածքները:

 

 

 

2014-02-05|Աղբյուրը: 500px.com|Սկզբնաղբյուր: uniform.am|Լուսանկարը: Tigran Apikyan

ԼՈՒՐԵՐ

Հարգելի կանայք և աղջիկներ, «Ուլտրաիմիջինգ» գիտամեթոդական կենտրոնը գարնանային տոներին ընդառաջ...

կարդալ ավելին »

Սիրելի կանայք և աղջիկներ, Շնորհավորում ենք գարնանային գեղեցիկ տոների առթիվ և մաղթում առողջություն...

կարդալ ավելին »