Հայերեն | Русский | English

Սրտաբանի խորհրդատվություն

Սրտաբանին հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս  է ախտորոշվում զարկերակային հիպերտենզիան 

Զարկերակային հիպերտենզիան կլինիկական- ախտաբանական համախտանիշ է, բնորոշվում է զարկերակային ճնշման կայուն քրոնիկ բարձրացումով 140/90մմ.ս.ս.-ից բարձր: Ախտորոշվում է, եթե մեկ շաբաթ ընդմիջումով նվազագույնը  երկու այցերի ժամանակ, յուրաքանչյուր այցի ժամանակ նվազագույնը 5 րոպե ընդմիջումով և երկու ձեռքերին կատարված նվազագույնը  երկու չափումների արդյունքում ստացված Զ/Ճ  միջինը  ≥140/90մմ.ս.ս.:

Զարկերակային հիպերտենզիայի ռիսկի գործոններն են

  Ժառանգականություն
  Հիպոդինամիան  (ֆիզիկական ակտիվության սահմանափակում)
 

Դիսլիպիդեմիան

   

ԸՆԴ ԽՍ > 5.0մմոլ/լ (190մգ/դլ)
ՑԽԼՊ > 3.0մմոլ/լ (115մգ/դլ)
ԲԽԼՊ տղ. <1.0մմոլ/լ (40մգ/դլ)
կ. <1.2մմոլ/լ (46մգ/դլ)
ՏԳ >1.7մմոլ/լ (150մգ/դլ)

 

Որովայնային ճարպակալում (որովայնի շրջագիծ տղ. > 102սմ, կ. > 88սմ)

 

Տարիք  (տղ. > 55տ.,  կ. > 65տ.)

 

Ծխել

 

Աղի (մարդու օրեկան դոզան 3.5-4գ) և ալկոհոլի չարաշահում

 

Ca-ի և  Mg-ի դեֆիցիտ


Հետազոտության ցուցումները:

  վերջույթների այտուցվածությունը
  վերջույթների թմրածությունը
  ձեռքերի քրտնոտությունը
  ցավի զգացողությունը վերին վերջույթներում ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգիստ ժամանակ
  մաշկի փոփոխությունները (գունատություն, կարմրություն, հիպերպիգմենտացիա, չապաքինվող խոցեր)
  երակների վարիկոզ լայնացումները
  տրոմբոզի կամ էմբոլիայի առկայությունը պացիենտի հիվանդության  պատմության նկարագրում
  վերին վերջույթների անոթների վրա  վիրաբուժական միջամտությունները
  հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը
  վնասվածքները

 Գանգատներ

  1. Գլխացավ-առաջին և հիմնական գանգատը  է, որը առաջանում է երեկոյան և վաղ առավոտյան: Ցավը ոչ ինտենսիվ է,  հիվանդների մոտ ընկալվում է որպես  ծանրության զգացում ծոծրակի շրջանում: Հաճախ ցավը ուժեղանում է հազի, կռանալու ժամանակ: Ցավի մեկ այլ տեսակ պայմանավորված է ներգանգային ճնշման բարձրացումով (գլխապտույտ, հիշողության խանգարում, աղմուկ ականջներում):
  2. Ցավ կրծքավանդակում- որը տեղակայված է սրտի գագաթի շրջանում, առաջանում է հանգստի, էմոցիոնալ լարվածության ժամանակ, սովորաբար չի առաջանում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, տևում է երկար, չի անցնում նիտրոգլիցերինից:
  3. հևոց (պայմանավորված ձախ փորոքային անբավարարությամբ), հոգնածություն, այտուց

Թիրախ օրգաններն են-սիրտ, գլխուղեղ, երիկամներ, անոթներ

Բուժում-կենսակերպի փոփոխություն + դեղորայքային բուժում

  Քաշի 10կգ իջեցնելու դեպքում`5-10մմ.ս.ս.
  Միջերկրածովյան դիիետայի դեպքում` 8-14մմ.ս.ս.
  Կերակրի աղի սահմանապակման դեպքում` 2-8մմ.ս.ս.
  Ֆիզիկական ակտիվության բարձրացման դեպքում` 4-9մմ.ս.ս.
  Ալկոհոլի սահմանափակման դեպքում `2-4մմ.ս.ս.

Այսպիսով կենսակերպի ադեկվատ փոփոխության դեպքում հնարավոր է Զ/Ճ նվազում 21-47մմ.ս.ս.:

2014-02-05|Աղբյուրը: 500px.com|Սկզբնաղբյուր: uniform.am|Լուսանկարը: Tigran Apikyan

ԼՈՒՐԵՐ

«Մե´կ էլ ,մե´կ էլ մի զարկ տվեք․․․»    Հակոբ Հակոբյան                                               Հիվանդին հաճախորդի, իսկ բժշկին սպասարկողի վերածելը գերխնդիր է: Դա շատ կարևոր է, քանի որ այդ դեպքում նրանց միջև պարբերաբար կծագեն նման փոխհարաբերություններին բնորոշ...

կարդալ ավելին »

Առողջապահության նախարարությունից ստացանք ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը։ Զուգադիպություն է...

կարդալ ավելին »