Հայերեն | Русский | English

ՄՌՏ-սքանավորումը կարող է կանխորոշել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը

2016-02-19

ՄՌՏ-սքանավորումը կարող է կանխորոշել կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը, պնդում են նոր հետազոտության հեղինակները, որը տպագրվել է Radiology գիտական պարբերականում:


Հետազոտողներն այս եզրակացության հանգել են կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկով չափահաս կանանց ՄՌՏ-պատկերներն ուսումնասիրելուց հետո: Նրանք հատուկ ուշադրություն են դարձրել կրծքի և պարենխիմայի խտության վրա (background parenchymal enhancement, BPE): Կրծքագեղձի պարենխիմայի որոշ փոփոխություններով կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման  ռիսկը 9 անգամ մեծ է եղել այն կանանց համեմատ, որոնց մոտ այդ փոփոխությունները բացակայել են:


Նախկինում բժիշկները կարծում էին, որ կրծքագեղձի բարձր խտությունը մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը, սակայն այս հետազոտությունը ցույց տվեց, որ առավել կարևոր է  ոչ թե խտությունը, այլ BPE տվյալները: Ճիշտ է, այս կապը հաստատելու համար անհրաժեշտ կլինեն նաև այլ հետազոտություններ: Կարծիք կա, որ BPE կարող է վկայել կրծքում բորբոքված տեղամասերի առկայության մասին, որոնք էլ կհուշեն կրծքագեղձի քաղցկեղի վաղ շրջանի մասին:


Ինչպես նշել է հետազոտության հեղինակներից Հաբիբ Ռահբարը, տվյալ պահին չկան կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը կանխորոշող հավաստի եղանակներ, հենց այդ պատճառով էլ գիտնականներն ակտիվորեն փնտրում են նման մեթոդներ:


Համարվում է, որ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը մեծանում է, եթե կնոջ մոտ առկա է այս հիվանդության հետ կապված գենետիկ մուտացիա և եթե նա ունի կրծքագեղձի քաղցկեղով տառապող հարազատներ: Այս կանանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն անցնել, ինչպես նաև` ՄՌՏ հետազոտություն, կոնտրաստ նյութի կիրառմամբ, որը կարող է բավականին տեղեկատվական լինել:

2016-02-19

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »