Հայերեն | Русский | English

Գիտնականները ուղեղի ՄՌՏ-ի միջոցով պարզել են ծուլության պատճառները

2016-03-21

Գիտնականները գլխուղեղի սքանավորումամբ պարզել են, որ մարդու ծուլությունն ունի ֆիզիոլոգիական պատճառներ: Ի սկզբանե մասնագետները կարծում էին, որ ծուլության պատճառը պայմանավորված է գլխուղեղի՝ միմյանց հետ կապ չունեցող հատվածների կառուցվածքով, որոնք կարող էին ազդել այնպես, որը մարդը չկարողանա կողմնորոշվել սեփական գործողություններում:

Թեստն իրականացվել է երիտասարդներից բաղկացած ենթափորձային խմբում, ովքեր ընտրվել են մեկ հատկությամբ՝ ակտիվության առկայությամբ: Փորձի բոլոր մասնակիցներին առաջարկվել է խաղ խաղալ, որի որոշակի փուլում ստիպված էին մի քանի որոշում կայացնել: Մինչ երիտասարդները խաղում էին, նրանց ուղեղը մշտապես սքանավորվում էր ՄՌՏ սարքի միջոցով:

Արդյունքում. ոչ ակտիվ երիտասարդների մոտ որոշումներ կայացնելու ընթացքում գլխուղեղի պրեմոտոր շրջանի փայլատակում (ակտիվություն) էր դիտվում: Ակտիվ երիտասարդների մոտ այդպիսի փայլատակումները շատ ավելի քիչ էին: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ ծույլ մարդկանց մոտ գլխուղեղի կեղևի առաջային շարժիչ գոտու և ուղեղի՝ որոշմներ կայացնող հատվածի, միջև կապը պակաս ակտիվ է: Իսկ դա ապացուցում է, որ բոլոր ծույլ մարդիկ ծույլ են իրենց բնույթով, իսկ ավելի ճիշտ՝ իրենց ուղեղի քիչ զարգացած ակտիվության  պատճառով:

2016-03-21

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »