Հայերեն | Русский | English

Չորս առասպել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի մասին

2016-09-27

ՄՌՏ-ն ենթադրում է հզոր մագնիսական դաշտերի, բարձր հաճախության իմպուլսների և համակարգչային ծրագրերի կիրառում, ինչը հնարավորություն է տալիս բժիշկ- ճառագայթաբանին «դիտել» մարդկային օրգանիզմը ներսից և տեսնել բոլոր օրգաններն ամենափոքր կտրվածքներով: Օրգանների, փափուկ հյուսվածքների, ոսկրերի և մարդու մարմնի այլ կառուցվածքների մանրամասն եռաչափ պատկերման շնորհիվ հիվանդությունը կարելի է հայտնաբերել ամենավաղ շրջանում:

ՄՌՏ-ի կիրառումն ախտորոշիչ պրակտիկայում ունի ավելի քան քառասուն տարվա պատմություն: Այնուամենայնիվ, այսօր կան բազմաթիվ մոլորություններ և առասպելներ: Ո՞ր պնդումներին արժե հավատալ:

1. «ՄՌՏ-ն ցավոտ միջամտություն է»

Սա ամենատարածված մոլորություններից է: Սքանավորումը ցավային զգացողություններ չի առաջացնում: Հետազոտվողը տեղակայվում է սարքի օղում սեղանին պառկած վիճակում՝ գտնվելով այնտեղ 20-45 րոպե՝ պայմանավորված հետազոտության տեսակով: Այդ ընթացքում սարքավորումն իրականացնում է հետազոտվող օրգանի  բազմաթիվ շերտավոր նկարներ երեք պրոյեկցիայով: Հետազոտության ընթացքում ոչինչ և ոչ-ոք նույնիսկ չի դիպչում պացիենտին: Սքանավորումը նման է լուսանկարման գործընթացին, միայն թե առանց օբյեկտիվի լուսարձակման և դիրքը փոփոխելու հնարավորության, քանի որ որակյալ նկարներ ստանալու համար անհրաժեշտ է անշարժ մնալ:

2. «ՄՌՏ-ն ուղեկցվում է վնասակար ճառագայթման չափաբաժնով»

Այս կարծիքը ևս սխալ է և չհիմնավորված: Սրանք բացարձակապես տարբեր գործողություններ են: Համակարգչային տոմոգրաֆիայի և ռենտգեն հետազոտության ժամանակ պացիենտն իսկապես ստանում է իոնիզացնող ճառագայթման չափաբաժին: ՄՌՏ-ի իրականացման ժամանակ ռենտգեն և այլ վնասակար իոնիզացնող ճառագայթման տարատեսակներ չեն կիրառվում: Սքանավորումն իրականացվում է մարդկային օրգանիզմի ջրածնի պրոտոնների մագնիսական ռեզոնանսի հաշվին: Մագնիսները ներկառուցված են սարքավորման թունելում և օրգանիզմում քաոտիկ շարժման մեջ գտնվող ջրածնի պրոտոնները վերադասավորում են սարքավորման ուժային գծերի երկայնքով` որոշակի հաջորդականությամբ: Այնուհետև արձակվում է ռադիոալիքային իմպուլս, որը որսվում է ընդունող-փոխանցող կոճերի միջոցով: Այս ամենից հետո համակարգիչը ձևավորում և էկրանին է բերում ստացված նկարները:

Բժիշկները հետազոտությունն իրականացնում են առաջնային ախտորոշման և հիվանդության ընթացքի հսկողության համար, քանի որ ՄՌՏ հետազոտությունը կարելի է իրականացնել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է:

3. «ՄՌՏ-ի իրականացման համար անհրաժեշտ է հատուկ նախապատրաստվել»

Այս պնդումը  մասնակիորեն է ճիշտ: Նախապատրաստում պահանջվում է մի շարք դեպքերում: Օրինակ, որովայնի խոռոչի (դատարկ ստամոքսով, գործողությունից առաջ չպետք է ուտել ամենաքիչը չորս ժամ) և փոքր կոնքի օրգանների (բավարար լցված միզապարկով) հետազոտման ժամանակ: Սքանավորման համար նախապատրաստման մասին բժիշկը նախապես կտեղեկացնում է: Սակայն հիմնականում հետազոտության համար որևէ նախապատրաստում չի պահանջվում: Պացիենտի համար սա առավելություն է:

4. «Երեխաներին և հղիներին չի կարելի անցնել մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա»

Սա սխալ պնդում է: Մեր կենտրոնում բացի մեծահասակներից հետազոտվում են նաև երեխաներն ու հղիները, քանի որ օրգանիզմի վրա բացասական ազդեցություն չի թողնում: Սակայն կա մի սահմանափակում. հղիներին տոմոգրաֆիա խորհուրդ չի տրվում իրականացնել առաջին եռամսյակում: Սա յուրատեսակ ապահովագրում է , քանի որ այս շրջանում տեղի է ունենում պտղի ներքին օրգանների և համակարգերի ձևավորում ու խոցելի է տերատոգեն գործոնների պարագայում:

Երեխաների համար գործողությունն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով թույլատրվում է ծնողների կամ ուղեկցող անձանց ներկայությունը սքանավորման ժամանակ: Հետազոտության ընթացքին հետևում է անձնակազմը: Անհրաժեշտության դեպքում հիվանդը միշտ կարող է իր մոտ կանչել բուժանձնակազմին՝ երկկողմանի կապի համակարգով:

2016-09-27

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »