Հայերեն | Русский | English

ՄՌՏ արվեստը. տեխնոլոգիաները գործողության մեջ (տեսագրություններ)

2017-01-12

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան կարող է դառնալ արվեստի գործերի հիմքը: Արվեստն էլ ՄՌՏ-ի օգնությամբ հեշտությամբ կարող է վերածվել ուսումնասիրության օբյեկտի: Եվ այսպես, այս ակնարկում առկա է տեսանյութ, որը ցույց է տալիս մարմնականի և հոգևորի զարմանալի համակցությունը:

Ռենտգենյան ճառագայթների հայտնագործությունից անմիջապես հետո՝ սկսած 1913-1914 թթ., նկարիչները սկսեցին դրանք կիրառել  «թափանցիկ ոճում» աշխատանքների ստեղծման համար: Իսկ Տասկերի աշխատանքներից սկսած՝ 1930-ականերին, ռենտգենյան նկարները սկսեցին հայտնվել պատկերասրահներում: Այսօր գեղարվեստական սրահներում կարելի է հանդիպել ո՛չ միայն այդպիսի բաների. նոր գիտական և բժշկական տեխնոլոգիաները մի ակնթարթում վերածվում են ինքնաարտահայտման նոր գործիքի: Վերջիվերջո, կարևորը ոչ թե այն է, թե ինչին է նայում հանդիսատեսը, այլ այն, թե ինչպես է նայում և ինչպիսի զգացումներ է այն առաջացնում: Նայելով Vox ամսագրի հայտնի տեսանյութը, դժվար է վիճել այն փաստի շուրջ, որ նաև մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան կարող է դառնալ ներկայիս արվեստի գործերի հիմքը:

Արվեստն էլ իր հերթին ՄՌՏ-ի օգնությամբ  վերածվում է հետազոտության օբյեկտի: Ներքին օրգանների և հյուսվածքների  վիզուալիզացիայի այս եղանակի աշխատանքի  սկզբունքը հեշտ է բացատրել «մատների» վրա: Հզոր մագնիսները  ստեղծում են ուժեղ դաշտ, որն օրգանիզմում ջրածնի ատոմների պրոտոններին ստիպում  է կարգավորված  դասավորվել: Ինչպես կողմնացույցի անհամար փոքրիկ սլաքներ, նրանք ուղղվում են մագնիսական դաշտի ուղղությամբ կամ` հակառակը: Ապա նրանց վրա ազդում է որոշակի հաճախությամբ էլեկտրամագնիսական ճառագայթում: Կլանելով էներգիան՝ պրոտոնները փոխում են իրենց կողմնորոշումը, սակայն այդ գրգռված վիճակը մնում է անկայուն, և մասնիկները գրեթե անմիջապես վերադառնում են ելքային վիճակին (ռելաքսացիա)` անջատելով էներգիայի ավելցուկը: Նման ճառագայթումը հնարավորություն է տալիս վերակառուցել ներքին օրգանների պատկերները. ՄՌՏ-ի աշխատանքի մեխանիզմը հասկանալի ձևով բացատրվում է հետևյալ տեսահոլովակում:

Արտաքին մագնիսական դաշտը ստեղծվում է իմպուլսներով՝ փոփոխվելով ինչպես ըստ ուժի, այնպես էլ` ըստ ուղղության, ինչը հնարավորություն է տալիս ստանալ մարմնի ցանկացած հատվածի հյուսվածքների եռաչափ և շերտային պատկերումը՝ ցանկացած անկյան տակ և ուղղությամբ, հնարավորություն, որն օգտակար է ինչպես բժիշկների, այնպես էլ գիտնականների համար: Օրինակ, 2016թ. գարնանը գերմանացի հետազոտողների կողմից հրապարակված աշխատանքներում ՄՌՏ-ն կիրառվել է պրոֆեսիոնալ երգիչների մոտ ձայնաառաջացման համակարգի կառուցվածքի և երգեցողության առանձնահատկությունների միջև կապը բացահայտելու նպատակով:

Ակնարկը եզրափակենք սրտի և պսակային անոթների տոմոգրաֆիայով: Նրա հիմքում ընկած են սովորական ՄՌՏ սկզբունքները, սակայն այն ունակ է վերացնելու անընդհատ շարժման մեջ գտնվող և կծկվող օրգանի սքանավորման ժամանակ անխուսափելիորեն առաջացող աղմուկները: Դրա համար տոմոգրաֆը կիրառում է ԷՍԳ տվյալները և իր աշխատանքը ներդաշնակում սրտի ռիթմի հետ:

 

2017-01-12

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »