Հայերեն | Русский | English

Ողնաշարի հատվածների ՄՌՏ. հետազոտությունների տարբեր տեսակների առանձնահատկությունները

2017-02-20

Եթե ողնաշարի որևէ հատվածում ցավեր են ի հայտ եկել, անպայման պետք  է դիմել բժշկի: Փորձը ցույց է տալիս, որ ողնաշարը կարող է լինել ամենատարբեր ախտաբանությունների և հիվանդությունների կենտրոնացված հատվածը: Նման դեպքերում հարկ է դիմել ՄՌՏ հետազոտության:

ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս հստակ պարզել վնասվածքի կամ ախտաբանության առկայությունը, նորագոյացությունների առաջացման վտանգը: Բուն մեթոդը հենվում է մարդու օրգանիզմի վիճակի  մանրամասն հետազոտության վրա և հնարավորություն ընձեռում վաղ փուլում սկսել բուժումը:

Ողնաշարի հատվածների ՄՌՏ հետազոտության չորս տեսակները

  • Ողնաշարի պարանոցային հատվածի ՄՌՏ (ՈՊՀ ՄՌՏ): Այս հատվածում կան յոթ ողներ, սակայն հետազոտվում է նաև միջողնային սկավառակների, հարակից հյուսվածքների և անոթների վիճակը: Որպես կանոն, այս հետազոտությունն իրականացվում է պարանոցային շրջանում ցավեր ունեցող, ինչպես նաև վերջույթների զգայունության կորուստ և մատների թմրածություն ունեցող պացիենտների մոտ:

  • Ողնաշարի կրծքային հատվածի ՄՌՏ (ՈԿՀ ՄՌՏ): Այս հետազոտությունը նշանակվում է վնասվածքի կամ միջողնային ճողվածքի առկայության, Բեխտերևի հիվանդության կասկածի դեպքերում, կրծքավանդակի շրջանում դեպի վերջույթներ ճառագայթող ցավերի ժամանակ:

  • Ողնաշարի գոտկատեղա-սրբոսկրային հատվածի ՄՌՏ (ՈԳՍՀ ՄՌՏ): Հետազոտության այս տեսակը ցուցված է այն պացիենտներին, ովքեր հաճախ են բողոքում գոտկատեղի ցավերից: Նման խնդիրներ հանդիպում են շատերի մոտ, քանի որ կյանքի ընթացքում  հենց գոտկատեղին է բաժին ընկնում ամենամեծ ծանրաբեռնվածությունը: Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզել ճողվածքի առկայությունը, սկավառակների տեղաշարժը կամ քայքայվածությունը և այլ բազմաթիվ ախտաբանություններ:

  • Պոչուկի ՄՌՏ: Հետազոտության տարածված տարբերակ է, որն օգնում է բացահայտել պոչուկին հարակից փափուկ հյուսվածքների վիճակը:



2017-02-20

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »