Հայերեն | Русский | English

Գլխացավերը վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ

2017-04-05

Վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ առաջացող գլխացավն ամենատհաճ երևույթներից է: Հարկ է նշել, որ բժշկի մոտ զննման ժամանակ հաճախ կարող է որևէ շեղում չհայտնաբերվել, իսկ ցավազրկող դեղերի ընդունման ժամանակ դրական արդյունք  չլինի:

Ինչպե՞ս են միմյանց հետ կապված վեգետաանոթային դիստոնիան և գլխացավերը: Ինչպիսի՞ եղանակներով կարելի է ազատվել այդ հյուծող ցավերից և վերադառնալ նորմալ կենսակերպի: Ինչպե՞ս է հատկապես ցավում գլուխը: Հաճախ հիվանդները նմանատիպ հարցեր են տալիս բժշկի մոտ զննման ժամանակ: 

Վեգետաանոթային դիստոնիա ախտորոշմամբ պացիենտների մեծամասնությունը չի կարողանում ճիշտ նկարագրել առաջացած ցավերի տեղակայումը և նրա հիմնական նշանները: Սա բացատրվում է նրանով, որ ցավը կարող է տարբեր կերպ արտահայտվել. մեկի մոտ այն արտահայտվում է գլխում այրոցի զգացումով, մյուսը գանգատվում է գլխում ճնշման զգացումից, մեկ ուրիշը թմրածություն է զգում և այլն:

Վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ պարբերաբար առաջացող ճնշման կտրուկ բարձրացումները բերում են անոթների ձգման, իսկ գլխուղեղ մտնող արյան ավելցուկային հոսքը նպաստում է գլխացավի առաջացմանը: Կարող է առաջանալ նաև երակային բնույթի վեգետաանոթային դիստոնիա այն դեպքերում, երբ զարկերակային արյունը լայնացած երակներ է ներխուժում: Երակներում ճնշումը բարձրանում է այնպես, որ առաջանում է պուլսացող բնույթի գլխացավ:

Վեգետաանոթային դիստոնիայի ժամանակ ցավը կարող է կրել ուռածության և ճնշման բնույթ, ինչպես նաև լինել երկկողմանի կամ` միակողմանի: Ցավը կարող է առաջանալ գլխի և՛ գագաթային, և՛ քունքային, և՛ ծոծրակային շրջաններում: Ի լրումն այս ամենի, գլուխը կարող է ցավել այնպես ուժեղ, որ առաջանա սրտխառնոց, փսխում, գլխապտույտ և ճնշման տատանումներ:

Վեգետաանոթային դիստոնիայով տառապող մարդիկ այնպիսի ցավեր են ունենում, որոնք բնորոշ են միգրենին և լարվածության գլխացավերին:

Միգրենի դեպքում ցավը կենտրոնացած է հիմնականում գլխի մի կեսում, հաճախ` աջ: Ցավի տվյալ տեսակը կարող է առաջանալ օրվա ցանկացած ժամին, սակայն հիմնականում մտավոր գերբեռնվածությունից հետո՝ սթրես կամ նյարդային ցնցում տարած մարդու մոտ:

Լարվածության գլխացավով պարբերաբար տառապում է ամբողջ երկրագնդի բնակչության մոտ 80%-ը: Այդ ցավը կրում է նվվացող բնույթ, անձի  մոտ կարող է առաջանալ նաև գլխի ճնշման, ծանրության զգացում:

Վեգետաանոթային դիստոնիայի առաջացման հիմնական պատճառը սթրեսն է: Վեգետաանոթային դիստոնիան հաճախ զարգանում է գերհոգնածության, մշտական անքնության, սխալ սննդակարգի, վարակիչ հիվանդությունների ֆոնին: Այսօր մշտապես առաջանում են սթրեսային իրավիճակներ: Մարդը սոցիալական էակ է և չի կարող խուսափել դրանցից: Սթրեսային իրավիճակների առաջացմանը կարող են նպաստել  նաև ներքին ապրումները, տագնապները, բացասական մտքերը:


2017-04-05

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »