Հայերեն | Русский | English

Շատ կարևոր խորհուրդներ տարեցներին

2017-04-12

Ծերունական հասակ… սա ոչինչ չի նշանակում, միևնույնն է, պետք է փորձել առողջ լինել: Ոչ-ոք չի ժխտում, որ այդ ժամանակ տեղի է ունենում բջիջների և հյուսվածքների բնական ծերացում: Ինչպես նաև այն, որ դրա հետևանքով սկսվում են խափանվել օրգանիզմի կենսական կարևոր համակարգերի և օրգանների աշխատանքը: 

Սակայն քիչ չեն նաև այն մարդիկ, ովքեր տարեց հասակում ապրում են լիարժեք կյանքով, քանի որ հետևում են իրենց առողջությանը: Իսկ գաղտնիքը շատ պարզ է. չպետք է մոռանալ (ինչպես նաև ժամանակ չխնայել) կանոնավոր իրականացնել անհրաժեշտ հետազոտությունները: Պարզենք, թե ի՞նչ է իր մեջ ներառում այդ ցուցակը, ո՞ր մասնագետներին և ինչպիսի՞ հաճախականությամբ պետք է նրանց այցելել »:

Կիսամյակը մեկ անգամ

Ցանկալի է գոնե տարին մեկ անգամ այցելել պոլիկլինիկա՝ լիարժեք զննման և բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարելու համար: Տարեցները կարող են այդ ժամանակաշրջանը կրճատել մինչև կես տարի: Եվ սա այն դեպքում, երբ ոչինչ չի անհանգստացնում: Հարկ է նշել, որ հիվանդությունների կանխարգելումը թույլ է տալիս ավելի մեծ արդյունք ստանալ, քան հետագայում առաջացած այս կամ այն ախտաբանության բարդացած ձևերի բուժումը: Բացի այդ, հետազոտությունը հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել խնդիրների զարգացումը սկզբնական փուլում, որը հիմնականում անախտանիշ է ընթանում, և բուժել դրանք կարճ ժամկետներում:

Բնականաբար, առաջին հերթին պետք է այցելել տեղամասային թերապևտին, ով կկազմի հետազոտման պլանը և կնշանակի հիմնական անհրաժեշտ հետազոտությունների ցանկը: Նա նաև կպարզի. կա արդյոք որևէ շեղում՝ այս բառի լայն իմաստով: Եվ միայն սրանից հետո կարելի է դիմել «նեղ» մասնագետներին:

Սրտի ստուգում

Պարտադիր կարգով անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել սեփական «շարժիչի» վիճակի վրա: Չէ որ սիրտ-անոթային համակարգն օրգանիզմի կենսաապահովման ամենակարևոր համակարգերից մեկն է: Եվ գաղտնիք չէ, որ սրտի և անոթների հիվանդությունները սովորաբար կոչում են «տարեցների » հիվանդություն, քանի որ ժամանակի ընթացքում տվյալ օրգանի վրա ընկած ծանրաբեռնվածությունը ավելի դժվար տանելի է դառնում: Իրավիճակը խորանում է, եթե մարդու մոտ տարիների ընթացքում կան նաև վնասակար սովորություններ:

Հիմնական ախտաբանություններն են համարվում բարձր զարկերակային ճնշման հետ կապված խնդիրները, կրծքային հեղձուկի ախտանիշները, սրտի բորբոքումը և այլն: Այդ պատճառով ցանկալի է միանգամից  սրտի գործունեության մի քանի հետազոտություն իրականացնել, որոնք հնարավորություն կտան սրտի աշխատանքը բոլոր կողմերից գնահատել: Էխոսրտագրությունը բոլորի համար պարտադիր է: Իսկ այնպիսի հետազոտություն, ինչպիսին շուրջօրյա հոլտեր մոնիտորինգն է, կարող է սրտաբանը նշանակել՝ ըստ ցուցումների:

Ճշտգրիտ են համարվում սրտի և անոթների գերձայնային հետազոտումը, սրտի ՄՌՏ-ն, էխոսրտագրությունը: Սա հնարավորություն կտա առավելագույնս լիարժեք գնահատել գլխավոր կենսաապահովող օրգանի վիճակը, և որևէ շեղման առկայության դեպքում՝ շտկել իրավիճակը:

Թրոմբոզի կանխարգելում

Տարիքի հետ օրգանիզմի ֆունկցիաների բնական տարիքային վատթարացման հետևանքով տեղի է ունենում արյան հոսքի դանդաղում, անոթների տոնուսի թուլացում, թրոմբոզի առաջացման վտանգի զարգացում: Իսկ դա նշանակում է, որ տարեց մարդու առողջական վիճակի պարտադիր հետազոտման ծրագրի մեջ անհրաժեշտ է ներառել նաև այցը երակաբանին: Ընդ որում, այն անհրաժեշտ է իրականացնել նույնիսկ եթե որևէ հատուկ գանգատ չկա, և բժշկին պետք է այցելեն ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ:   

Մասնագետը Ձեզ կզննի և, եթե պահանջվի, կնշանակի ոտքերի երակների գերձայնային հետազոտում կամ դուպլեքս սքանավորում: Իսկ եթե երակների վիճակը շատ վատ է, կան այնպիսի ճշգրիտ հետազոտություններ, ինչպիսիք են երակների ՀՏ-ն կամ ՄՌՏ-ն:

Շատ կարևոր է հենց վաղ փուլում հայտնաբերել բավականին լուրջ խնդիրը՝ թրոմբերի առաջացումը, որը կարող է բերել ինչպես հաշմանդամության, այնպես էլ մահացու ելքի:

Պայքար հորմոնների դեմ

Ցուցակում պարտադիր կետ պետք է դառնա նաև այցը բժիշկ-էնդոկրինոլոգին: Չէ որ ծերունական հասակում էնդոկրին համակարգի խանգարումներն ավելի հաճախ են հանդիպում և ավելի ծանր ընթացք ունեն: Օրինակ, ներկայումս ամենատարածված էնդոկրին խնդիրներից մեկը հանդիսանում է դիաբետը:
Բացի այդ, հազվադեպ չեն նաև վահանաձև գեղձի հետ կապված խանգարումները, որը կարող է չափերով մեծացած լինել: Բնականաբար ժամանակի ընթացքում խանգարվում է նաև հորմոնային ֆոնը՝ խախտվում է նյութերի հավասարակշռությունը,  տեղի են ունենում վերելքներ և վայրէջքներ, որոնք կարող են բերել անկանխատեսելի հետևանքների: Ճարպակալումը, խպիպի հետ կապված խնդիրները, հիպոկալցիէմիկ համախտանիշը դեռևս էնդոկրին համակարգի գործունեության խանգարումների ժամանակ առաջացող խնդիրների ողջ ցուցակը չեն կազմում:

Մասնավորապես, նմանատիպ խնդիրների մասին կարող են վկայել  հորմոնների արյան բիոքիմիական քննությունը, ինչպես նաև վահանաձև գեղձի ԳՁՀ-ն, արյան մեջ գլյուկոզայի որոշումը:

Ինչպե՞ս վարվել նյարդերի հետ

Եվս մեկ չափազանց կարևոր բժիշկ է հանդիսանում նյարդաբանը: Նյարդային համակարգի հիվանդությունները, որոնք կարող են ունենալ նաև անդարձելի հետևանք, բավականին լուրջ են: Եվ դրանք միշտ չէ հնարավոր լինում հայտնաբերել սկզբնական փուլում, քանի որ չունեն որևէ վառ արտահայտված ախտանիշ:  Իշեմիան, նևրալգիան, ցրված սկլերոզը, Ալցհեյմերը այն հիմնական տարիքային իրավիճակներն են, որոնք զգալիորեն նվազեցնում են մարդու կյանքի որակը:
Միևնույն ժամանակ, նույնիսկ եթե հնարավոր չէ բուժել, կարելի է  կանխել կամ ընկճել նրանցից շատերը զարգացումը: Գոյություն ունեն մի շարք հետազոտություններ, որոնք կարող է նշանակել նյարդաբանը: Դրանք կօգնեն հայտնաբերել սկսվող ախտաբանական պրոցեսները և հնարավորություն կտան ժամանակին միջամտել ՝ նրանց զարգացումը կանխելու նպատակով:
Լրացուցիչ պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ այսօր վերարտադրողական ոլորտի օրգանների բավականին շատ ուռուցքային հիվանդություններ են ախտորոշվում: Ընդ որում, նրանցից շատերը երկար ժամանակ ընթանում են առանց որևէ ախտանիշի:  Այդ պատճառով հարկ է պարտադիր կարգով, գոնե տարին մեկ անգամ այցելել գինեկոլոգի (կանայք) և ուռոլոգի (տղամարդիկ)՝ մահացու վտանգավոր և շատ տանջալի հիվանդություններից խուսափելու համար:

Ոչ միայն հաբեր

Պարզվում է . շփման լայն շրջանակը կյանքին ավելացնում է մի քանի տարի: Միևնույն ժամանակ հարազատների հետ սերտ կապերը ոչ մի կերպ չեն անդրադառնում նրա տևողության վրա: Ինչու՞ են ընկերները մեզ օգնում երկար ապրել: Ըստ գիտնականների, լավ ընկերներն օգնում են դեպրեսիայի մեջ չընկնել և բարձրացնում են մեր ինքնագնահատականը:

Սակայն, պետք է իմանալ, ում հետ ընկերություն անել: Հոգեբանները նախազգուշացնում են. ունևոր մարդկանց հետ ընկերությունը մեծացնում է սրտային նոպաների առաջացման ռիսկը: Ընկերոջ հարստության մշտական վկայությունը ոչ մեծ բանկային հաշիվ ունեցող մարդու մոտ կայուն սթրես է ձևավորում: Բացի այդ, ճարպակալման զարգացման ռիսկը  60 %-ով ավելանում է այն անձանց մոտ, ում ընկերները տառապում են քաշի ավելցուկից:

Այն մարդիկ, ովքեր ամեն առավոտ համբուրում են իրենց զուգընկերոջը, հինգ տարի ավելի երկար են ապրում քան նրանք, ովքեր դա չեն անում: Երկու սեռերի ներկայացուցիչների կյանքը ևս հինգ տարով երկարացնում է սերը: Իսկ այն տղամարդիկ, ում սիրում են իրենց կանայք, ավելի հազվադեպ են հիվանդանում կրծքային հեղձուկով քան նրանց այն հասակակիցները, ովքեր իրենց երկրորդ կեսի հետ խնդիրներ ունեն:Կանոնավոր հեռուստասերիալների դիտումը կյանքին տաս տարի ավելացնում է: Սակայն սա վերաբերվում է միայն մեքսիկական և բրազիլական սերիալներին, որտեղ բարին անպայման հաղթում է չարին:


2017-04-12

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »