Հայերեն | Русский | English

Ինչու՞ են ոտքերի վրա երևում երակները

2017-04-19

Երբեմն մարդիկ դժվարանում են ճիշտ պատասխանել պարզ կենցաղային հարցերին: Որպեսզի Դուք անհարմար իրավիճակի մեջ չհայտնվեք և չվնասեք Ձեզ, բացատրենք ամեն oր մեզ հանդիպող երևույթների ծագումը: Այս անգամ կխոսենք այն մասին, թե ինչու են ոտքերի վրա երևում երակները և արդյոք միշտ է այն  հանդիսանում վարիկոզի ախտանիշ:

Ոտքերի վրա երևացող երակներն արդյո՞ք նորմա են

Չնայած տարածված վախերին՝ ոտքերի վրա երևացող երակները միշտ չէ, որ վկայում են հիվանդության մասին: Օրինակ, երակները կարող են նկատելի լինել բաց մաշկով և անբավարար ենթամաշկային ճարպաբջջանքով մարդկանց մոտ: Ընդ որում տվյալ անձի մոտ չպետք է վարիկոզի այլ ախտանիշներ լինեն՝ ցավեր և ծանրության զգացում ոտքերում, այտուցներ և մկանային ցնցումներ:

Կարմրավուն անոթային աստղիկների առկայությունը ևս երակների վարիկոզ լայնացման ախտորոշման համար բավարար չափանիշ չի համարվում: Այս կոսմետիկ դեֆեկտը բնորոշ է տելեանգիէկտազիաներին, որոնք իրենցից ներկայացնում են մաշկի մանր անոթների (զարկերակիկներ, մազանոթներ և երակիկներ) կայուն լայնացում: Տելեանգիէկտազիաների պատճառներից են՝ հորմոնային խանգարումը, ժառանգական նախատրամադրվածությունը, հակաբեղմնավորիչ հաբերի կամ ստերոիդների ընդունումը, աղեստամոքսային ուղու հիվանդությունները, ալկոհոլի չարաշահումը, բարձր ջերմաստիճանի հաճախակի ազդեցությունը և ծանր ֆիզիկական աշխատանքը:

Ցավոք, տելեանգիէկտազիաները միշտ չէ, որ բարորակ են: Բավականին հաճախ նրանց այլ հիվանդություններ են ուղեկցում, ինչպիսիք են բազալ բջջային քաղցկեղը, ռոզացեան, համակարգային կարմիր գայլախտը, կոլագենային խանգարումները և այլն: 

Ոտքերի վրա անոթային աստղիկների առաջացման պատճառը որոշելու համար անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն: Բացի տեսողական զննումից, հնարավոր է անհրաժեշտ լինի իրականացնել ստորին վերջույթների երակների ԳՁՀ, դոպլեր քարտեզավորում, դուպլեքս-սոնոգրաֆիա և արյան մակարդելիության քննություն:

Ինչու՞ են վարիկոզի ժամանակ ոտքերի վրա երևում երակները

Առողջ երակները արյունը դեպի սիրտ տանում են միակողմանի փականների միջով: Երակային փականները թույլ են տալիս, որպեսզի արյունը հոսի ճիշտ ուղղությամբ և կանխում են նրա հետադարձ հոսքը (ռեֆլյուքս): Սակայն փականների կամ հենց արյան հետ կապված խնդիրները կարող են երակների ներսում ՛՛ավազանների՛՛ առաջացման պատճառ հանդիսանալ: Այդ հատվածներում բարձրանում է ճնշումը (դինամիկ երակային գերճնշում), իսկ անոթների պատերը թուլանում են: Արդյունքում երակը կարող է այտուցվել, ոլորվել և ցցվել:

Արյունատար անոթի չափերով և այտուցի աստիճանով պայմանավորված՝ վարիկոզը կարող է արտահայտվել կամ որպես անոթային ցանց, կամ որպես մեծ արտափքված երակ: Անոթային աստղիկները, որպես կանոն, զգալի ֆիզիկական անհարմարություն չեն առաջացնում և հանդիսանում են զուտ կոսմետիկ խնդիր: Իսկ մեծ վարիկոզ երակները կարող են այտուցների, նվացող ցավերի և ոտքերում ցնցումների առաջացման պատճառ հանդիսանալ:

Առաջին շրջանում ոտքերի մաշկային ծածկույթները կետիկավորած մի քանի գծիկները դեռևս անոթային աստղիկներ չեն: Վարիկոզի հաջորդ շրջաններում առաջանում են օձանման վարիկոզ լայնացած երակներ, տեղի է ունենում սրունքի ստորին երրորդի մաշկային ծածկույթների գույնի փոփոխություն և մաշկի էլաստիկության կորուստ:

Երբ փոփոխությունները հարաճում են, զարգանում է բորբոքում և միկրոշրջանառության խանգարում, սկզբում առաջանում է փակ, ապա բաց տրոֆիկ խոց, սա արդեն վարիկոզի վերջին շրջաններն են:
Սկլերոթերապիան, լազերային բուժումը և այլ նմանատիպ տեխնոլոգիաները թողնում են անոթային աստղիկների և ոչ մեծ կոսմետիկ դեֆեկտների հեռացման համար: Վիրաբուժական միջամտությունն արդեն անհրաժեշտ է լինում վարիկոզի 2-3-րդ շրջաններում, երբ դիտվում է հիվանդության առաջընթաց. արյունահոսություն, տրոֆիկ խոցերի առաջացում, ստորին վերջույթների թրոմբոֆլեբիտներ (թրոմբների առաջացում և նրանց բորբոքում, ) դիտվում է արյան ախտաբանական հոսք խորանիստ երակների համակարգից դեպի մակերեսային երակներ:

Եթե ես տեսնում եմ, որ հիվանդությունը գտնվում է այն փուլում, որ առաջանում են տրոֆիկ խանգարումներ և ֆլեբոթրոմբոզի ռիսկ, վիրահատությունից առաջ և հետո իմ հիվանդներին խորհուրդ եմ տալիս ստորին վերջույթների էլաստիկ բինտավորում, կամ կոմպրեսիոն տրիկոտաժ՝ 1.2.3. շրջանի էլաստիկ կոմպրեսիայով՝ գուլպաներ, կիսազուգագուլպաներ և զուգագուլպաներ:
 

2017-04-19

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »