Հայերեն | Русский | English

Գլու՞խն է ցավում, ստուգեք անոթները

2017-05-06

Այն հիվանդներին, որոնց հաճախ են անհանգստացնում գլխացավերը, հիշողության վատթարացումը, վարիկոզի նշանները, բժիշկը կարող է գերձայնային դոպլերոգրաֆիա նշանակել: Թե ինչ  ցույց կտա այդ հետազոտությունը և ինչպես է այն տեղի ունենում, պատմում են բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների ԳՁ-ախտորոշման բժիշկները:

–   Ինչի՞ համար է կիրառվում գերձայնային դոպլերոգրաֆիան:

–  Գերձայնային դոպլերոգրաֆիան հանդիսանում է հետազոտության արդյունավետ մեթոդ, որը տեղեկատվություն է տալիս արյունատար համակարգի երակների և զարկերակների վիճակի, անատոմիական առանձնահատկությունների և անցանելիության մասին: Ժամանակին իրականացված անոթների հետազոտումը թույլ է տալիս հայտնաբերել արյան շրջանառաության խանգարման նախատրամադրող գործոնները: 

Գլխի և պարանոցի դոպլերոգրաֆիան հնարավորություն է տալիս հայտնաբերել ուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկական խանգարումների նկատմամբ նախատրամադրվածությունը, կազմել բուժման կամ կանխարգելիչ միջոցառումների պլանը:

–  Ո՞ր հիվանդությունների ժամանակ արժե գերձայնային դոպլերոգրաֆիա իրականացնել:

–  Գլխի և պարանոցի դոպլերոգրաֆիայի իրականացման ցուցումներից է առաջին հերթին ախտաբանության առկայությունը՝ հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարային դիաբետը, աթերոսկլերոտիկ գործընթացը, ինչպես նաև քառասուն տարեկանից բարձր տարիքը, որում տվյալ ախտաբանություններն առավել հաճախ են հանդիպում:  Գլխացավերն ու գլխում ծանրության զգացումը, գլխապտույտը, քայլքի ժամանակ անկայունությունը նույնպես կարող են ախտորոշման տվյալ եղանակի իրականացման առիթ հանդիսանալ:

Կցանկանայինք դիմել բոլոր ընթերցողներին. մշտական գլխացավերը կարող են առաջանալ անոթային խանգարումների հետևանքով: Մի հետաձգեք բժշկին դիմելը, եթե դրանով տառապում եք Դուք կամ Ձեր հարազատը: Գլխի և պարանոցի անոթների ժամանակին իրականացված ԳՁ դոպլերոգրաֆիան կարող է պարզել գլխացավերի պատճառը և կանխել հաշմանդամության բերող անոթների հիվանդությունների զարգացումը:

–  Ինչի՞ մասին կվկայեն գլխի և պարանոցի ուլտրաձայնային դոպլերոգրաֆիայի արդյունքները:

–  Ստացված արդյունքները տրվում են հիվանդին՝ բժշկի եզրակացությամբ, խորհուրդներով կամ  նեղ մասնագետին ուղեգրմամբ (նյարդաբան, սրտաբան, երակաբան, ուռուցքաբան), որն էլ կկատարի վերջնական ախտորոշում և բուժում կնշանակի:

ԳՁ դոպլերոգրաֆիայի արդյունքներից նեղ մասնագետը կարող է տեղեկանալ.

  • արյան հոսքի արագության քանակական ցուցանիշների մասին,
  • զարկերակների նեղացման առկայության և քանակի, ինչպես նաև նրանց վտանգավորության մասին,
  • գլխի և պարանոցի անոթներում թրոմբների և աթերոսկլերոտիկ վահանիկների մասին,
  • ներգանգային ճնշման բարձրացման, անգիոսպազմների մասին ,
  • անոթներում  անևրիզմաների առկայության մասին:

–  Ո՞րն է տվյալ մեթոդի առավելությունը:

–  Գլխի և պարանոցի գերձայնային դոպլերոգրաֆիան բավական տեղեկատվական է  և կարող է կիրառվել որպես ինքնուրույն հետազոտություն կամ ծառայել որպես լրացում ՄՌՏ-ին կամ էլեկտրաէնցեֆալոգրաֆիային (ԷԷԳ):

Մեր բժշկական կենտրոնները հագեցած են ունիվերսալ, հզոր և տեխնոլոգիական գերձայնային սքաներներով, որոնք ապահովում են պատկերի բարձր որակ և տվյալների մշակման ընդլայնված հնարավորություններ:

Գլխի և պարանոցի ԳՁ դոպլերոգրաֆիան կարելի է իրականացնել ինչպես բժշկի ուղեգրով, այնպես էլ առանց դրա:

2017-05-06

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »