Հայերեն | Русский | English

NB! Վաղուց սպասված բացառիկ իրադարձություն. Պրոկոպը Հայաստանում։ Աշխարհի բազում բժշկական համալսարանների և ռադիոլոգիական կենտրոնների կողմից պահանջված այցելություն

2018-07-03

Ինչպես մինչ այդ տեղեկացվել էր, «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը www.ultraimaging.am ս.թ. սեպտեմբերի 1-ին կազմակերպում է սեմինար։

ՀՀ-ում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հիմնադիր Արամ Քոչարյանի հրավերով սեմինարին թոքերի համակարգչային տոմոգրաֆիային վերաբերող դասախոսություններով և գործնական ինտերակտիվ պարապմունքներով հանդես կգա հանրահռչակ մասնագետ, Եվրոպայի և ԱՄՆ-ի ռադիոլոգների կողմից ճանաչված որպես առաջնակարգ փորձագետ, տարբեր լեզուներով թարգմանված դասագրքերի և մենագրությունների, ինչպես նաև տեսությունների հեղինակ պրոֆեսոր Մ․Պրոկոպը։

Սեմինարը հովանավորվում է Philips Healthcare  ընկերության  կողմից։

Ունկնդիրների թիվը սահմանափակվում է 40-ով։

Գրանցման վերջնաժամկետը հուլիսի 18-ն է:

Սեմինարի մասնակցության վարձավճարը կազմում է 55.000 ՀՀ դրամ։

Ցանկացողներին խնդրում ենք հաստատել մասնակցությունը՝ էլեկտրոնային նամակ ուղղելով info@ultraimaging.am հասցեին, նշելով տվյալ մասնակցի անուն, ազգանունը և աշխատավայրը։

Առաջին 40 գրանցվածները մանրամասների մասին կտեղեկացվեն հետադարձ նամակով։

 

2018-07-03

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »