Հայերեն | Русский | English

«Հիշե՛նք Բաբելոնը՝ խոսե՛նք նույն լեզվով»

2018-08-07

Նամակը հասցեագրված է կլինիկական օրդինատորներին

Սիրելինե՛րս,
հաշվի առնելով Ձեր կողմից մեզ ուղղված արդարացի նամակները և մեր խոստումը՝ անել հնարավորինս Ձեր մասնակցությանն աջակցելու նպատակով, «Ուլտրաիմիջինգ» բժշկական կենտրոնն իր վրա է վերցնում  սեպտեմբերի 1-ին կայանալիք պրոֆեսորներ Պրոկոպի և Լանիադոյի մասնակցությամբ սեմինարի ունկնդրման 50%-ից ավել ծախսերը:

Այսպիսով, կլինիկական օրդինատորների համար մասնակցության վճար է սահմանվում 55000 դրամի փոխարեն 25000 դրամ: Մենք ունենք 7 տեղ:

Գրանցվելու համար խնդրում ենք դիմել «Ուլտրաիմիջինգ» Գիտամեթոդական կենտրոնի էլ. փոստին՝ info@ultraimaging.am, նշելով Ձեր անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, ուսումնական բազան, կցելով կլինիկական օրդինատուրայում սովորելու փաստը հաստատող փաստաթղթի պատճեն կամ նկարը:

Գրանցման համար հատկացվում է ժամանակահատված մինչև 27.07.2018թ.-ը ներառյալ:
Գրանցվածները կստանան հետադարձ նամակ հետագա քայլերի վերաբերյալ:

Խորհուրդ է տրվում դիմել բարձր առաջադիմություն ունեցող և անգլերեն բանավոր խոսքն ընկալողներին (սեմինարը թարգմանվելու է մասամբ):

Սեմինարի ոչ պաշտոնական կարգախոսն է ,- «Հիշե՛նք Բաբելոնը՝ խոսե՛նք նույն լեզվով»:
Տարածեք նամակի բովանդակությունը Ձեր ընկերների շրջանակում:

Նամակին կից ծանոթացեք սեպտեմբերի 1-ի սեմինարի վերջնական ծրագրին` սեմինարի ծրագիրը

Լավագույն մաղթանքներով,

Արամ Քոչարյան և «Ուլտրաիմիջինգ»-ի թիմ

էլ. հասցե  info@ultraimaging.am

www.ultraimaging.am

2018-08-07

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »