Հայերեն | Русский | English

Կոչ կլինիկական օրդինատորներին (առանց ուսումնական առաջադիմության և օտար լեզվի իմացության սահմանափակումների)

2018-07-26

Հարգելինե՛րս, մենք հաշվի չէինք առել հանգամանքը , որ բազում բժշկական կենտրոնների ղեկավարներ՝ ցանկանալով մասնակից դարձնել իրենց ռադիոլոգներին սեպտեմբերի 1-ին կայանալիք Պրոկոպի և Լանիադոյի սեմինարին, վճարեցին գրանցման անդամավճարը: Դրա հետևանքով մասնակիցների թիվը գերազանցեց սպասված քանակը:

1. Ելնելով վերոհիշյալից, մենք փոխում ենք սեմինարի կայացման վայրը և «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի 40 տեղանոց լսարանի փոխարեն վարձակալում ենք այլ լսարան, որի հասցեն կտեղեկացնենք հավելյալ նամակով գրանցվածներին:

2. Ստեղծված հնարավորությունը և մեր մեծ ցանկությունը հաղորդակից դարձնելու սեմինարին կլինիկական օրդինատորներին, դրդում է մեզ սահմանել Ձեզ համար նոր գին՝ 10 000 դրամ մինչև Oգոստոսի 8-ը գրանցվողների համար և 15 000 դրամ այն կլինիկական օրդինատորների համար ովքեր կգրանցվեն այդ ժամկետից հետո: 10.08.2018թ.գրանցումը վերջնականապես կավարտվի և նոր գրանցումներ չեն ընդունվի:

3. Հաշվի առնելով պետության կողմից սահմանված 20% ԱԱՀարկը, սեմինարի ամբողջությամբ օնլայն թարգմանությունը, սուրճի ու լանչի արժեքները, և սպասվող անակնկալներով լի սեմինարին կից հարուստ ինֆորմացիոն և մշակութային ծրագիրը՝ սահմանված արժեքը մեր կարծիքով հարթում է մինչ այդ Ձեր կողմից բարձր գնի վերաբերյալ դժգոհությունը:

Փոխանցե՛ք այս տեղեկատվությունը Ձեր ընկերներին:
Սովորե՛ք վճարել գիտելիքների արդիականացման համար, շտապե՛ք ձեռք բերել նոր գիտելիքներ և շփվել հանրահռչակ մարդկանց հետ:

Հարգանքներով՝
«Ուլտրաիմիջինգ»-ի թիմ

P.s վճարման հասցե . Հ/հ 220300123720000 ԱԿԲԱ-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ ԳՄԿ "Ուլտրաիմիջինգ" ՍՊԸ : Չմոռանաք նշել վճարման նպատակը. սեպտեմբերի 1-ի սեմինար:


Գրանցվելու համար խնդրում ենք դիմել «Ուլտրաիմիջինգ» Գիտամեթոդական կենտրոնի էլ. փոստին՝ info@ultraimaging.am , նշելով Ձեր անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, ուսումնական բազան, կցելով ա․ սեմինարի մասնակցության վճարման և բ. կլինիկական օրդինատուրայում սովորելու փաստերն հաստատող փաստաթղթերի պատճեները կամ ֆոտո-նկարները:

2018-07-26

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »