Հայերեն | Русский | English

Շիրակի և մոտակա համայնքների հիվանդները ՄՌՏ-ի համար ստիպված չեն լինի հասնել Երևան

2018-10-04

Շիրակի և մոտակա համայնքների հիվանդները ՄՌՏ-ի համար ստիպված չեն լինի հասնել Երևան
Հետևելով ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությանը, ուղղված մարզերի համաչափ զարգացմանը, Հայաստանում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) մեթոդի հիմնադիր բ.գ.թ. Արամ Քոչարյանի նախաձեռնությամբ «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ը, որը հայտնի է իր բժիշկների երկու տասնամյակը գերազանցող փորձով և բարձր կոմպետենտությամբ, կատարել է «իր քայլը», տեղադրելով «Ախուրյանի Մոր և Մանկան առողջության կենտրոն» -ի տարածքում ՄՌՏ սարքավորում:

Երեկ Շիրակի մարզի ղեկավարության և բժշկական համայնքի ներկայությամբ, հանդիսավոր պայմաններում, սարքը հանձնվեց շահագործման:

Սա իր նախադեպը չունեցող Երևանից դուրս նման ծառայության հասանելի լինելու առաջին օրինակն է:

Հաշվի առնելով տարածաշրջանի ազգաբնակչության վճարունակությունը «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի տնօրինությունը հետազոտության արժեքը սահմանել է շուրջ 20%-ով ցածր, ի համեմատ Երևանյան գլխամասի գների:

Այլևս տեղի և մոտակա համայնքների հիվանդները և նրանց հարազատները ստիպված չեն լինի վճարովի ծառայության համար հասնել Երևան:

2018-10-04

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »