Հայերեն | Русский | English

Տեսլա

2022-12-09

Գրեթե բոլոր էլեկտրոնային սարքավորումներն ունեն իրենց հզորությունը: ՄՌ-տոմոգրաֆի հզորությունը մագնիսական դաշտի հզորությունն է, որը չափվում է Տեսլայով։

Հաճախ լսում ենք` որքան հզոր, այնքան լավ։ Բայց արդյո՞ք դա այդպես է, և ամենակարևորը՝ անհրաժեշտ:

Նախ, եկեք պարզենք, թե ինչպիսի հզորությամբ ՄՌՏ սարքավորումներ գոյություն ունեն.
 

  • Ցածր հզորությամբ ` մինչև 0,5 Տեսլա 
  • Միջին հզորությամբ` մինչև 1 Տեսլա
  • Բարձր հզորությամբ` մինչև 1,5 Տեսլա
  • Գերբարձր հզորությամբ` ավելի քան 1,5 Տեսլա:


Ի՞նչն է ազդում հզորության վրա:

ՄՌՏ-ն` մարմնի հետազոտվող հատվածի նկարները շերտերով է ստանում: Օրինակ՝ որովայնի խոռոչի հետազոտման ընթացքում կարող ենք ստանալ ավելի քան 1,5 հազար նկարներ, որոնք մանրամասն կներկայացնեն ձեր «ներաշխարհը»։ Եթե 1,5 Տեսլա հզորությամբ սարքավորումը ստանում 1,5 մմ-անոց շերտեր, ապա 3 Տեսլա ՄՌՏ-ի օգնությամբ կարելի է ստանալ 1 մմ-անոց շերտեր:

Ո՞րն է ավելի լավ՝ 1,5 թե՞ 3 Տեսլան:

Կարող ենք ենթադրել` եթե հզորությունը 2 անգամ բարձր է, ուրեմն նկարների որակն էլ է ավելի լավը։ Հաճախ դա այդպես է, բայց շատ դեպքերում` անիմաստ և ծախսատար: Մասնագետները խորհուրդ են տալիս 3 Տեսլա ՄՌՏ հետևյալ դեպքերում.

Ուղեղի կամ ողնուղեղի բարդ վիրաբուժական միջամտություն պլանավորելու համար
Եթե կան ոսկորների միկրոտրավմայի կամ ոտնաթաթի մկանների միկրոպատռվածքի կասկածներ
Որոշ դեպքերում էպիլեպտիկ օջախները հայտնաբերելու համար
Մնացած դեպքերում 1,5 Տեսլա հզորությամբ սարքավորումներն ավելի քան բավարար են։

Իսկ ե՞րբ է 1,5 -Տեսլան 3 Տեսլայից լավ.

մարմնում մետաղի առկայությունը խոչնդոտ է հանդիսանում 3 և ավել Տեսլա հզորությամբ ՄՌ տոմոգրաֆներով հետազոտություն կատարելու համար, մինչդեռ պրոթեզների, իմպլանտների, տարբեր մետաղական թիթեղների և լարերի զգալի մասը համատեղելի է ՄՌՏ-ի հետ, բայց լիցենզավորված է միայն մինչև 1,5 Տեսլա հզորությամբ մագնիսական դաշտերի համար:

Բժշկական ուսումնասիրությունները փաստում են, որ 1,5 Տեսլա ՄՌՏ-ն բավարարում է դիագնոստիկ պահանջները 97% դեպքերում։

2022-12-09

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »