Հայերեն | Русский | English

Առանձին խոսենք ՄՌՇ-ում երկու կարևոր մարդկանց մասին՝ ռենտգեն-տեխնիկի (օպերատոր) և ռադիոլոգի մասին։

2022-12-09

Ռենտգեն-տեխնիկն այն մարդն է, ով հետազոտությունն իրականացնում է անմիջապես ՄՌՇ սարքի վրա։ Հետազոտության պահին տոմոգրաֆը հենց ռենտգենոլոգի «աչքն» է։ Որակյալ ախտորոշման համար պետք է իմանալ՝ ո՞ւր նայել, ի՞նչ փնտրել, այդ պատճառով շատ կարևոր է լիարժեք անամնեզ հավաքել։

Ասեղը խոտի դեզի մեջ գտնելն ավելի հեշտ է, երբ գիտես՝ ուր նայել։

Հետազոտությունն իրականացնելուց հետո սկսվում է ռադիոլոգի աշխատանքը։ Այս մարդը եզրակացությունն անում է նկարների հիման վրա։ Դրանց վրա հստակ երևում են հյուսվածքները՝ լուսավորվածությամբ կամ մթնեցումով։ Պատկերի վրա հստակ երևում են ներքին օրգանների և նրանց շրջապատող հյուսվածքների ձևը, չափերը, խտությունը, կառուցվածքը։ Ցանկացած ուռուցքանման նորագոյացություններ, ախտաբանություններ, թրոմբներ, բորբոքային կամ վարակային գործընթացներ երևում են, ինչպես ափի վրա և չեն վրիպում ռադիոլոգի աչքից։

Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հետազոտության համար

Ամեն ինչ կախված է հետազոտման շրջանից և ախտորոշման բարդությունից։ Սովորաբար ընթացակարգը տևում է 25 րոպեից մինչև մեկ ժամ, սակայն հատուկ դեպքերում կարող է ավելի երկար տևել։

Վերծանումը սովորաբար տևում է 45 րոպեից մինչև մի քանի ժամ․ այստեղ ամեն ինչ կրկին պայմանավորված է կոնկրետ դեպքով։ Բարդ ախտորոշումների դեպքում ռադիոլոգիայի մեր կենտրոնում մենք սովորաբար բժիշկների խորհրդակցություն ենք հրավիրում։

2022-12-09

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »