Հայերեն | Русский | English

Ինչու են հիվանդները սովորաբար դիմում ՀՇ և ՄՌՇ-ի վերծանման երկրորդ կարծիքի համար

2022-12-09

Հաճախ մենք հանդիպում ենք այսպիսի դեպքերի․

  1. ՄՌՇ/ՀՇ եզրակացությունը կորել է։ Այո, այդպես էլ է պատահում։
  2. Եզրակացության հավաստիությունը կասկածելի է։
  3. Բնակության վայրում երկրորդ կարծիք ստանալու հնարավորություն չկա։
  4. Վիրահատությունից առաջ հիվանդին անհրաժեշտ է երկրորդ կարծիք։


Իրականում բժշկական սխալները կամ ախտորոշման մասնագետի անբավարար որակավորումը այնքան էլ հազվադեպ չեն, և յուրաքանչյուրս կարող ենք այդ փաստի հետ առնչվել։ Որոշ անատոմիական շրջաններում բժշկի փորձի և պրակտիկայի պակասի պատճառով արդյունքների նկարագրության մեջ հնարավոր են

անճշտություններ։ Իսկ եթե այդ եզրակացության հիման վրա հիվանդին վիրահատություն է նշանակվում, սխալի գինն աճում է։

Երբ արդյունքները գնահատում է լայն պրոֆիլի բժիշկը կամ, ընդհակառակը, նեղ մասնագետը, որը ՄՌՇ և ՀՇ բնագավառում փորձագետ չէ, նկարների սխալ վերծանման հավանականությունն աճում է։ Իսկ երբ ձեզ

մոտ հարց է առաջանում․ «արդյո՞ք ճիշտ է ախտորոշումն ըստ ՄՌՇ/ՀՇ արդյունքների», ապա ավելի լավ է դիմել փորձառու մասնագետի երկրորդ կարծիքի համար։

Եթե բարդ դեպք է, կամ եթե հիվանդին վիրահատության են պատրաստում, բժիշկների խորհրդակցություն է հրավիրվում, որպեսզի ոչ մի մանրուք բաց չմնա։ Երկրորդ կարծիքը կարող եք ստանալ հեռակա կարգով՝ նկարներն ուղարկելով էլեկտրոնային փոստով։

2022-12-09

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »