Հայերեն | Русский | English

Գեր մարդկանց ՄՌՇ

2022-12-12

Այսօր «անհարմար» թեմա ենք քննարկելու։ ՄՌՇ հակացուցումներից մեկը 120 կգ-ից ավելի քաշ ունեցող մարդիկ են։ Այո, մարդկանց մեծ մասին այս կետը չի վերաբերում, սակայն վերջին տարիներին շատ երկրներում ճարպակալման խնդիրն ավելի արդիական է դարձել։ ԱՄՆ-ում, օրինակ, ոչ պաշտոնական տվյալներով, 35+ խմբում 2017 թվականին հիվանդների 0,10 %-ը չի կարողացել անցնել ՄՌՇ ստանդարտ սարքով։ Դա շատ է, թե քիչ, դատեք ինքներդ։

Սակայն պատկերացրեք՝ դուք բժիշկ եք և պետք է հիվանդին ասեք․ «Կներեք, բայց ձեր չափերը թույլ չեն տալիս սքանավորում անցնել մեր սարքով»։ Մի քիչ անհարմար է, այնպես չէ՞։ Մյուս կողմից դուք մեղավոր չեք, և մարդը պետք է իրականությունն օբյեկտիվորեն ընկալի։

Իսկ ի՞նչ տարբերակներ կան գեր հիվանդների համար

Միշտ կարելի է օգտվել բաց տեսակի ՄՌՇ սարքից։ Այո, վերջինիս հզորությունը թույլ է, պատկերների որակը ցածր է, սակայն դա ավելի լավ է, քան ոչինչը: Դուք հավանաբար լսել եք, որ շատ գեր մարդկանց ՄՌՇ հետազոտության համար ուղարկում են գազանանոց, որտեղ կան հսկայական չափերի սարքավորումներ։ Մենք այդ մասին հավաստի տեղեկատվություն չունենք, այն կարող է մտացածին լինել, սակայն ո՞վ գիտի։

Իսկ դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե պետք լիներ մերժել հիվանդին հետազոտությունն իրականացնելու համար։

2022-12-12

ԼՈՒՐԵՐ

ՄՌՏ հետազոտություն կատարելիս մեր կլինիկայում մենք միշտ ուշադիր լսում ենք...

կարդալ ավելին »

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը հայտարարում է...

կարդալ ավելին »